Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

«Ռոլան» մանկապատանեկան միջազգային 11-րդ փառատոնի ԳՐԱՆ ՊՐԻՆ Նիդերլադներինն է

Արխիվ 12-16

«Ռոլան» մանկապատանեկան միջազգային 11-րդ փառատոնի

ԳՐԱՆ ՊՐԻՆ Նիդերլադներինն է


Օրերս ավարտվեց «Ռոլան- 2015» մանկապատանեկան 11-րդկինո փառատոնը, որի փակման արարողությանը մլավագույններն արժանացան մրցանակների: Մինչ այդ «Իրավունքի» հետ զրույցում փառատոնի կազմակերպիչներից, «Ռոլան» բարեգործական հիմնադրամի մենեջեր՝ ՆԱՐԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ամփոփեց հինգ օրերին տեղի ունեցած ծրագրերը. «Հինգ  օր շարունակ ունեցանք կինոդիտումներ, ինչպես «Մոսկվա» կինոթատրոնում, այնպես էլ` Մոսկվայի տուն թատերագիտության կենտրոնում: Ընտրվել էին լավագույն ֆիլմեր,  որոնք ավելի հասանելի են մեր հանրությանը:  Հետփառատոնային շրջանում մեզ մոտ լինելու է նաեւ մարզային փուլ` ֆիլմերը պետք է ցուցադրվեն  մարզերում՝ Վանաձորում, Ալավերդիում եւ այլն: Պատրաստվում ենք իրականացնել տարբեր երկրների  հետ կապված օրեր: Օրինակ եղել է  Ճապոնիայի օր, ցուցահանդես է արվել, հայ երեխաները ճապոնացիների աչքերով, եղել է նաեւ  Հարավ-Արեւմտյան հանրապետության օր, բավականին հետաքրքիր ծրագիր է եղել»:

Փառատոնի փակումը մեկնարկեց  «Նանեներ»  պարային համույթը: Դե իսկ «Ռոլանե 2015թ-ի մանկապատանեկան 11-րդ փառատոնի ԳՐԱՆ ՊՐԻՆ ստացավ  «Սիկոս»  ֆիլմը (Նիդերլանդներ, 2013թ):  «Հանդիսատեսի համակրանք»  անվանակարգում  մրցանակի  արժանացավ «Անահիտ» անիմացիոն ֆիլմը, (ռեժիսոր՝ Դավիթ Սահակյանց, Հայաստան, 2014թ):  Իսկ  «Ապագան՝ առանց Ցեղասպանության» հատուկ անվանակարգում մրցանակի արժանացան «Տղաս, ու՞ր է Եփրատը» (Հայաստան, 2015թ), «Վանա ծովուն արշալույսը» (Հայաստան, 2011թ) եւ «Մեծ մորս դաջվածքները» (Շվեդիա, 2011թ) ֆիլմերը: Միջոցառումն ավարտվեց  «Հրում»  անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի ցուցադրությամբ:


ՄԱՐԻԱՆՆԱ ՍԱՄՍՈՆՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ