Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

ՎԱՇԽԱՌՈՒԻ ԶՈՀ. «ԿԱԴԱՍՏՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԻՑ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»

Արխիվ 12-16

ՎԱՇԽԱՌՈՒԻ ԶՈՀ. «ԿԱԴԱՍՏՐԻ ՓԱՍՏԱԲԱՆԻՑ ԱՎԵԼԻ


ՇԱՏ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ»


 

«Իրավունքը» նախորդ տարի անդրադարձել էր Երեւանի Բաբաջանյան փողոցի 103 շենքի 22 բնակարանի բնակիչ Սողոմոնյանների ընտանիքի խնդրին: Հիշեցնենք` Սողոմոնյանների ընտանիքը, ինչպես պնդում է Հովհաննես Սողոմոնյանը, դարձել է խաբեության զոհ, որում իր  ուրույն դերակատարությունն է ունեցել, ինչպես մեզ հետ զրույցում նշում է Սողոմոնյանը, վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը: Նա ամեն կերպ ցանկանում է վերականգնել Սողոմոնյանների բնակարանի կեղծ առք ու վաճառքի պայմանագիրը, որը  դատական երեք ատյանները  չեղյալ են համարել: Իսկ նման վաշխառուներ մեր երկրում քիչ չեն:


Բնակարանի կեղծ առքուվաճառքի պայմանագիրը անօրինական համարելու համար վաշխառու Նորիկ Տեր-Գրիգորյանը դատի է տվել կադաստրի պետական կոմիտեին: Որպես երրորդ կողմ՝ դատական սույն գործում ներգրավված են նաեւ Սողոմոնյանների ընտանիքը: Սույն գործով դատական վճիռը  կայացվեց 2014 թվականի հոկտեմբերի 22-ին. վարչական դատարանը մերժեց Նորիկ Տեր-Գրիգորյանի հայցն ընդդեմ կադաստրի պետական կոմիտեի:


Դատական սույն գործը նոր փուլ է թեւակոխել: Նոյեմբերի վեցին, ինչպես մեզ տեղեկացրեց  երրորդ կողմ հանդես եկող Հովհաննես Սողոմոնյանը,   դատական նիստը  հետաձգվեց հայցվոր կողմի փաստաբանի ուշացման պատճառով:

Թեեւ Սողոմոնյանների ընտանիքը որպես երրորդ կողմ է հանդես գալիս, սակայն  իր խոսքով` կադաստրի պետական կոմիտեից իրենք ավելի շատ են շահագործված դատական սույն գործով: «Կադաստրի  փաստաբանից շատ ենք պայքարում, դարձել ենք պատասխանող կողմ: Կադաստրը գալիս, «հա» կամ «չէ» է ասում, քաշվում մի կողմ»,- ասաց  պրն Սողոմոնյանը:

Սույն գործով դատական հաջորդ նիստը  նշանակված է   դեկտեմբերի 17-ին` ժամը` 11:00-ին:



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ