Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան

«ԿԱ ՄԻ ՓՈՔՐ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ, ԲԱՅՑ...». «ՈՉ»-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Արխիվ 12-16

«ԿԱ  ՄԻ ՓՈՔՐ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ, ԲԱՅՑ...». «ՈՉ»-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ`

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

 

Այսօր Ազատության հրապարակում մեկնարկել էր «Ոչ»-ի ճակատի հանրահավաքն ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Հանրահավաքը փոքրաթիվ էր: Մասնակցում էին շարքային քաղաքացիներ ու քաղաքական գործիչներ` «Ոչ»-ի ճակատի անդամներ` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը,  «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Ելույթ ունեցողների հիմնական շեշտադրումը նույնն է` «ոչ» սահմանադրական բարեփոխումներին, քանի որ իշխանությունը ցանկանում է դրանով վերարտադրվել եւ հավերժացնել իր գոյությունը:

Եթե նախկինում ընդդիմադիր գործիչները ամեն ինչ բարդում էին իշխանության վրա, այս անգամ ինքնախոստովանական խոսքեր, այնուամենայնիվ, լսեցինք:  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան ասաց, որ կա մի փոքր հիասթափություն ընդդիմությունից, սակայն  դա արդեն մաքրվում է: Մյուս խոստովանությունը, որը հնչեց ընդդիմադիր գործչի  շուրթերից, հետեւյալն է` երբեմն ընդդիմությունը չի կարողանում տեր կանգնել ընդդիմադիր ընտրազանգվածի ձայներին: Եվ վերջապես երրորդ մտահոգությունը, որը կարծես սկսել է  անհանգստացնել «Ոչ»-ի ճակատի անդամներին այն է, որ դեկտեմբերի վեցին` հանրաքվեի օրը, քաղաքացիները չգնան ընտրատեղամաս: «Մեր հակառակորդն այս իշխանությունն է ու անտարբերությունը: Պետք է տանից դուրս գալ, ակտիվ լինել, ֆեյսբուքով չհետեւել մեր միտինգին, այլ գալ հրապարակ»,- ասաց  ՀԱԿ խմբակցությանը:

Ի դեպ, այս հանրահավաքին ավելի շատ «հանուն»-ի, քան «ընդդեմ»-ի երանգներ էին նկատվում:



























































































 

 

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ