Ընտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերը Կիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ) Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել է Զելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. Bloomberg Կիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ) Ջանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անում Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը․ ArmLur Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԱԿՏԻՎ «ԱՅՈ»-Ի ԵՎ «ՈՉ»-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՒՄ

Արխիվ 12-16

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՆ ԱԿՏԻՎ «ԱՅՈ»-Ի ԵՎ «ՈՉ»-Ի ՔԱՐՈԶԱՐՇԱՎՈՒՄ

 

Սահմանադրական բարեփոխումների հետ կապված` Երեւանում եւ մարզերում մեկնարկել է «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավը, որին ակտիվորեն մասնակցում են ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ուժերը: Մշակույթի որոշ գործիչներ սահմանադրական բարեփոխումների մասին արդեն իրենց տեսակետները հայտնել են: Նրանց մի մասը դեմ է բարեփոխումներին, մյուս մասը` կողմ: Այս քարոզարշավում մշակույթի գործիչները, կարծես թե, ավելի պասսիվ են, քան երկրի համար կարեւոր մյուս իրադարձությունների ժամանակ: Արդյո՞ք մտավորականները պետք է ակտիվ լինեն «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավում, եւ որքանո՞վ է նրանց ակտիվությունը կարեւոր այդ գործընթացում` «Իրավունքի» հետ զրույցում հարցերին անդրադարձան մշակութային ոլորտի տարբեր ներկայացուցիչներ:



«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՐԴԱՄ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՓՈԽՎԱԾ ԼԻՆԻ»

Բանաստեղծ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ.
- Մշակույթի գործիչները պետք է զբաղվեն մշակույթով: Սահմանադրությունն իրավական փաստաթուղթ է, որով զբաղվում են իրավաբանները: Նրանք այդ փաստաթղթով զբաղվել են երկար ժամանակ եւ դեռ կշարունակեն զբաղվել: Խնդիրն այն է` ժողովրդին ուզում ենք բացատրել, որ ճիշտ է «Այո»-ն, քանի որ ազնվություն չէ զրոյականացնել իրավաբանների հսկայական խմբի աշխատանքը: Երկրի փոփոխության համայնապատկերն ո՞վ ավելի լավ գիտի, քան մեր երկրի նախագահը: Այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել նախագահի կառավարման տարիներին, ահռելի են: Հայաստանը միջազգային ասպարեզում ձեռք է բերել մեծ հեղինակություն: Չեմ կարծում, որ Սահմանադրությունը փոփոխելով` այս ձեռքբերումները ջուրն ենք լցնում: Սահմանադրությունը կկարդամ այն ժամանակ, երբ փոխված լինի: Այս ամենը պետք է փոխել ուրիշ դաշտ` խղճի եւ բարոյականության դաշտ: Արդյո՞ք խիղճն ու բարոյականությունը նույն Սահմանադրությամբ կաշխատեն, թե` ոչ, եթե աշխատեն, շատ լավ կլինի:

 

 

 

 

«ԵԹԵ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱԿՏԻՎ ԼԻՆԵՆ, ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԼԻՆԻ»

Դերասան ԱՐԱ ԴԵՂՏՐԻԿՅԱՆ.
- Կարծում եմ, եթե որոշել են իրականացնել Սահմանադրական բարեփոխումներ, որը կբերի դրական տեղաշարժի, հայ ժողովրդի կյանքում որեւէ բան կփոխվի, ապա կողմ կլինեմ: Պարզապես պետք է ծանոթանալ Սահմանադրության դրույթներին, իրազեկ լինել, այնուհետեւ յուրաքանչյուրը կկայացնի սեփական որոշումը: Մարդն ինքը պետք է որոշի այս գործընթացում իր ակտիվության չափը, մշակույթի գործիչներ կան, որ իսկապես ակտիվ են, կան մարդիկ, ովքեր իրենց բնույթով պասսիվ են: Իհարկե, այստեղ, եթե մշակույթի գործիչներն ակտիվ լինեն, ավելի լավ կլինի:

 

 

«ՄԱՐԴԸ ՊԵՏՔ Է ԱԶԱՏ ԼԻՆԻ ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ»

Դրամատուրգ ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ.
- Յուրաքանչյուրը թող որոշի` կցանկանա՞ ակտիվ լինել, թե` ոչ: Որեւէ մեկը, եթե կարծիք հայտնի, թե այս կամ այն ոլորտը ներկայացնող մարդիկ պետք է ակտիվ լինեն, սխալ է: Մարդը պետք է ազատ լինի իր ընտրության մեջ:

 

 

 

 

 

«ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ ԱԿՏԻՎ ՉԵՄ»

Ժողովրդական երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ, ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ.
- Սահմանադրական բարեփոխումներին ուղղված քարոզարշավին ակտիվ չեմ, չգիտեմ` ինչ է կատարվում, ուստի դժվար է որեւէ տեսակետ հայտնել:

 

 

 

 

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանումԻնչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»Առաջարկվում է բանակից ազատել փրկարար ծառայությունում և ոստիկանությունում ծառայություն ընտրողներին․ նախագիծ8000 արցախցի ստացել է բնակարանի սերտիֆիկատ, բայց իրացվել է միայն 4000-ը. Գեղամ ՍտեփանյանԸնտրապայքարի են դուրս եկել ներկա եւ նախկին համայնքապետերըԿիևում ռազմավարական կարևորության օբյեկտ է խոցվել (Տեսանյութ)Ալենին բռնենք՝ Հայկի հետ թեմա կունենանք, վսյոտակի նրա մեջքը վերեւներիցա ամուր․ՔՊ ակտիվը խճճվել էԶելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. ՊեսկովԶելենսկու և ֆոն դեր Լեյենի հանդիպումը Նյու Յորքում չափազանց լարված էր. BloombergԿիևում հարձակումից հետո այրվում են պահեստներ, բիզնես կենտրոն և բենզալցակայան (Տեսանյութ)Մեզ փող մուրողի կարգավիճակում են ներկայացնում, մեր պայքարը փողի մասին չէ, վերադարձի մասին էՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը համաշխարհային մասշտաբով աննախադեպ երևույթ է․ Ալիևը՝ դեսպանին«Անհամբեր սպասում ենք, որ բացվի Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը». Նիկոլ ՓաշինյանՌԴ ԱԳՆ-ն ցուցադրական է անվանել ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների նկատմամբՋանդամ թե անգրագետ է կամ էլ պետական միջոցներն է մխսում, զատո մերն է․․․Ով է ՔՊ-ի Վայքի համայնքապետացուն եւ ով նրան «կռիշավատ» անումՕրենքով գողեր «Զապն» ու «Օշականցի Գևորիկը» ձերբակալվել են հաշվեհարդարի փորձի համարՎեճ՝ արցախցիների հարցով քննարկման ընթացքում․ ՔՊ-ն լքեց դահլիճը․ «Չեմ հասկանում՝ ով է հարցը լուծելու»Հերթական կորուստն ազգային հավաքականումԹրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգըՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված