ՀՅԴ-ՈՒՄ ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ՀՅԴ-ՈՒՄ ՀԻՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
i
Թեպետ ՀՅԴ-ն սահմանադրական բարեփոխումներին «այո» ասելու կողմնակիցներից է, բայց, կարծես թե, սեփական խմբակցությունում բարեփոխումներ ամենեւին էլ չի պատրաստվում անել: Երեկ «Իրավունքի» ֆոտոխցիկը ֆիքսել է, թե ինչպես ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ` իր պատգամավորական հին ավանդույթյի համաձայն, էլի անցել է ԱԺ նիստերի դահլիճում օնլայն շախմատ գլորելու գործին: Չէ, պարոնայք սահմանադրագիրներ, թերեւս սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում մի կետ էլ ընկեր դաշնակի համար էր պետք ավելացնել ու ընդգծել, որ ժողովրդի մանդատը ստացած պատգամավորը խորհրդարանում ոչ թե պետք է խաղ խաղա, այլ ժողովրդի հոգսը հոգա:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
