ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 3335 ՎԵՐԵԼԱԿ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆՑԵԼ»
Արխիվ 12-16ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 3335 ՎԵՐԵԼԱԿ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՆՑԵԼ»
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանն այսօր ԱԺ-ում տեխնիկական անվտանգության խնդիրների`մասնավորապես վերելակների անվտանգության մասին խոսելիս ասաց, որ վերելակների փորձաքննությունն անցնում է ՍՊՀԸ-ում: Մինչդեռ ՍՊԸ-ը, ըստ փոխնախարարի, չպետք է անցկացնի փորձաքննություն: Դա պետական ոլորտի խնդիրն է:
Փոխնախարարի խոսքով` ունենք Հայաստանում 6734 վերելակ, որից փորձաքննություն չի անցել 3335-ը: «Փորձաքննություն չանցած վերելակների համար պետք է տուգանել համատիրության նախագահներին մեկ միլիոն դրամով: Տուգանքի գումարն ընդհանուր առմամբ կլինի երեք միլիարդ: Բայց, եթե համատիրության նախագահն ունենար այդ մեկ միլիոն դրամը, ապա նա կնորոգեր վերելակը, բայց նա չունի այդ գումարը: Մենք լավ գիտենք` ինչ վիճակում են մեր համատիրությունները»,- ասաց պրն Մխիթարյանը:
Ինչ վերաբերում է Սպիտակում վերելակի գործարանի հետագա ճակատագրին:, փոխնախարարի խոսքով` քննարկումներ այդ գործարանի վերաբերյալ գործադիր մարմնի անդամի խոսքով չկան: Բայց պաշտոնյան տեղեկացրեց, որ Հայաստանում ստեղծվում է վերելակի նոր գործարան, որի ստեղծման աշխատանքներն ակտիվ փուլում են:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
