Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ՀԱՋՈՐԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՉԻ՞ ԼԻՆԻ

Արխիվ 12-16

ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ  ՀԱՋՈՐԴ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՉԻ՞

ԼԻՆԻ

 

Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի վերադարձի ու նորից ԲՀԿ առաջնորդ դառնալու մասին: «Իրավունք»-ը ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Ստեփան Մարգարյանից, ում համարում են «քոչարյանական կադր», պարզեց` կցանկանա՞ Ծառուկյանին տեսնել ԲՀԿ-ի առաջնորդի դերում: «Ես կուսակցության անդամ չեմ, դա ինձ չի վերաբերում»,- ասաց պատգամավորը:


Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավում պատգամավորի պասիվությունը, ըստ նրա, շատ  հարաբերական է: Ստեփան Մարգարյանը հիշեցրեց` «ոչ» է ասում սահմանադրական բարեփոխումներին:

Ինչ վերաբերում է նոր սահմանադրության քարոզչական գործընթացներին ներգրավվելուն, ԲՀԿ պատգամավորի խոսքով` իր ընտրողները լսել են իր խոսքը, հետեւաբար այն, ինչ ասել է, բավարար է:

Չնայած ԲՀԿ-ն կողմ է սահմանադրական բարեփոխումներին, մինչդեռ երեք պատգանավոր` այդ թվում նաեւ Ստեփան Մարգարյանը, դեմ  արտահայտվեցին կուսակցության դիրքորոշմանը: Կուսակցության պատժիչ քայլը չուշացավ` Ստեփան Մարգարյանը, ետ կանչվեց միջազգային պատվիրակությունից: Կլինի՞ հաջորդ խորհրդարանում ԲՀԿ-ի ցուցակով Մարգարյանը. «Կապրենք, կտեսնենք»,- հակիրճ պատասխանեց օրենսդիրի ներկայացուցիչը ըստ էության ոչ հերքելով, ոչ հաստատելով այն:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ