Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ. «ՀԵՌԱԽՈՍ ԲԱԺԱՆԵԼՆ ՈՒ ՔՎԵԱԽՑԻԿՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼԸ ՔՐԵԱԿԱ

Արխիվ 12-16

ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆ. «ՀԵՌԱԽՈՍ ԲԱԺԱՆԵԼՆ ՈՒ

ՔՎԵԱԽՑԻԿՈՒՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼԸ ՔՐԵԱԿԱՆ ԱՐԱՐՔ Է»


 

ՀՀԿ-ական Մանվել Բադեյանն «Իրավունք»-ի հետ զրույցում խոսելով նոր սահմանադրության նախագծի մասին, ասաց, որ իր քաղաքացիների հետ հանդիպումները ցույց են տվել` մարդիկ փոփոխություններ են ցանկանում: Բոլորի համար ակնհայտ է, որ այսպես եթե շարունակվի, հաջող վախճանի չի բերի: «Երկրի տնտեսական վիճակը ծանրանում է,  կառավարման մեխանիզմի թերությունները բացահայտվում են»,- ասաց  օրենսդիր մարմնի անդամը:

Նրա խոսքով` սահմանադրական փոփոխությունները պահանջված են մինչդեռ այլ հարց է, որ սահմանադրական փոփոխությունները լավ բանի չեն հանգեցնելու:

Մանվել Բադեյանը պատգամավոր է դարձել մեծամասնական ընտրակարգով, սակայն չի մտահոգվում, որ միայն համամասնական ընտրակարգն է գործելու խորհրդարանական կառավարման մոդելի անցնելու դեպքում:

«Այսինքն`  պատգամավոր կդառնաք համամասնական ցուցակով»,- հստակեցրինք պատգամավորից:

«Շատ հնարավոր է, շատ հնարավոր է` ոչ: Դա յոթերորդական հարց է»,- պատասխանեց քաղաքական գործիչը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարել էր` իշխանությունը քաղաքացիներին հեռախոսներ են բաժանելու, որպեսզի նրանք քվեախցիկում լուսանկարեն քվեաթերթիկը, որտեղ գրված է`«այո» են քվեարկելու սահմանադրական բարեփոխումներին: «Եթե նա ապացուցի, դա քրեական արարք է: Քրեական հետապնդման պետք է ենթարկվեն մարդիկ, որոնց հեռախոս են բաժանում եւ նկարում, բերում ցույց են տալիս: Այս հայտարարությամբ պետք է իրավապահները զբաղվեն, ես չեմ կարող ենթադրություններ մեկմաբանել»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ