Փարիզի արվարձանում իրեն պայթեցրած աղջիկը ահաբեկչության պատվիրատուի զարմուհին էր
Արխիվ 12-16Փարիզի արվարձանում իրեն պայթեցրած աղջիկը ահաբեկչության պատվիրատուի զարմուհին էր
Փարիզի Սեն Դենի արվարձանում ոստիկանական գործողությունների ժամանակ իրենց պայթեցրած Հասնա Աիթբուլահսենը ահաբեկչությունների ենթադրյալ պատվիրատու Աբդելհամիդ Աբաուդի զարմուհին էր։ Աղջիկը զբաղվում էր թմրանյութերի վաճառքով եւ նախկինում հայտնվել էր ոստիկանների ուշադրության կենտրոնում։ Հայտնի է, որ Աբդուլհամիդը որոշ ժամանակ ապրել է նրա տանը։ Աղջկա հեռախոսազրույցները գաղտնալսելու արդյունքում ոստիկանները կարողացել են գտնել ահաբեկիչների թաքնվելու վայրը եւ գրոհել այդ բնակարանը, փոխանցում է DH բերլգիական պարբերականը։
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
