Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՔՆՆԱՐԿՈՒՄ`ԱԺ-ՈՒՄ. ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՔԱՐԵ ԴԱՐ

Արխիվ 12-16

ՔՆՆԱՐԿՈՒՄ`ԱԺ-ՈՒՄ. ԿԼԵՈՊԱՏՐԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ

ՍՏՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՔԱՐԵ ԴԱՐ


 

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանի նախաձեռնությունն է քննարկվում օրենսդիր մարմնում` ԱԺ-ում: Պատգամավորն առաջարկում է կառավարությանն ուղղված գրավոր հարցերի քանակը լինի երկու, իսկ հարց հնչեցնելու տեւողությունը` երկու րոպե: Բացի ՕԵԿ-ից`մնացած բոլոր խմբակցությունները, կարծես նաեւ ՀՀԿ-ն համաձայն եմ այս նախագծին: ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը գրավոր հարցերն այսպես բնութագրեց. «Քարի դարից գալիս են, գնում բրոնզե դար հետո` ստրակտիրություն»:

ԲՀԿ առաջնորդը մեծամասնությանը հորդորեց այս հարցը չնայել ընդդիմություն- իշխանություն տեսանկյունից, քանի որ ՀՀԿ-ն հավերժ չէ:

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ ժողովուրդը կորոշի` ՀՀԿ-ն կլինի հետագայում իշխանության, թե ոչ: «Տիկին Զոհրաբյան, մոռացաք, որ Կլեոպատրայի ժամանակաշրջանի մասին էլ են խոսում»,-  ասաց պատգամավորը` ակնարկելով կարծես Նաիրա Զոհրաբյանի եւ Կլեոապատրայի նմանությունը, որի մասին ժամանակին գրում էին լրատվամիջոցները, անգամ քաղաքական որոշ գործիչներ են այդպես մտածում:

Տիկին Զոհրաբյանն էլ «տակ» չմնաց. «Փաստորեն, ՀՀԿ-ը Կլեոպատրայի ժամանակաշրջանի ուսումնսիրության լուրջ փորձ ունի»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ