Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԿԵՂԾԻՔ`ԱԺ-ՈՒՄ. ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՔՎԵԱՐԿՈՒՄ Է ԲԱՑԱԿԱ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՓՈԽԱՐԵՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԿԵՂԾԻՔ`ԱԺ-ՈՒՄ. ԲՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ՔՎԵԱՐԿՈՒՄ Է  ԲԱՑԱԿԱ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ՓՈԽԱՐԵՆ.

ՏԵՍԱՆՅՈՒԹ


 

Խորհրդարանում այսօր մի շարք օրինագծեր դրվեցին քվեարկության: «Իրավունք»-ի տեսախցիկը ֆիքսեց, որ միմյանց փոխարեն քվեարկելու արատավոր եւ ցավոք սրտի, ավանդույթ դարձած արատավոր երեւույթը պահպանվում է ԱԺ-ում: ԲՀԿ «անհայտ» պատգամավոր Տիգրան Ստեփանյանը գրանցվեց ու քվեարկեց իր հարեւանությամբ նստող, բացակա պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) փոխարեն: Ընդ որում` քվեարկեց գրեթե բոլոր օրինագծերի քվեարկության ժամանակ:

ԱԺ-ի կայքում տեղադրված  քվեարկությունների արդյունքների համաձայն` բացակա պատգամավոր Մելիք Մանուկյանը այսօր չորս քվեարկություններին էլ մասնակցել եւ կողմ է քվեարկել:

Հ.Գ. Վերջերս նման երեւույթ արձանագրվել էր նաեւ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի հետ: Նա հոկտեմբերի հինգին նոր սահմանադրության նախագծի քվեարկության  ժամանակ  խորհրդարանում չի եղել, սակայն  պատգամավորներից մեկը գրանցվել էր նրա փոխարեն: Արդյունքը եղել էր այն, որ Վահան Կարապետյանը չի քվեարկել նոր սահմանադրության օգտին:

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ