Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

«ՀԻՄԱ ԱՐԴԵՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ ԹԱՏՐՈՆՈՎ»

Արխիվ 12-16

«ՀԻՄԱ ԱՐԴԵՆ ԿԱՐՈՂ ԵՆՔ

ԻՐԱԿԱՆՈՒՄ ԶԲԱՂՎԵԼ ԹԱՏՐՈՆՈՎ»


Երկարատեւ պայքարից հետո Աբովյանի քաղաքային թատրոնը ամիսներ առաջ կարգավիճակ ստանալուց հետո այժմ աշխատում է իսկական թատրոնի նման: Աբովյանցիներին ու թատրոնին այժմ միակ խանգարող հանգամանքը հանդիսանում է ցուրտ եղանակը, բայց ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՇՈՏ ՉՏՉՅԱՆԻ դա էլ ժամանակավոր հանգամանք է, սակայն` լուծելի:

 


«ԳԻՏԱԿՑՎԱԾ ԵՆՔ ԱՅՍ 30 ՏԱՐԻՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՊԱՅՔԱՐԵԼՈՎ»


- Երկար աշխատանքի արդյունքում եկել հասել ենք ճանապարհի եզրին: Ուրախ ենք, որ մեզ հասկացողներ եղան, մեր կողքին կանգնողներ եղան, բայց հիմա մենք կանգնել ենք մի լայն հեռվում եւ երկար ճանապարհի սկզբին, որտեղից սկսվում է այն հիմնական աշխատանքը, որի համար ենք մենք այսքան տարի պայքարել: Հիմա արդեն կարող ենք իրականում զբաղվել թատրոնով` կայացնել Աբովյանի թատրոնը, որը պետք է ծառայի մեր ժողովրդին: Վստահ եմ` շատ խնդիրներ կան, մենք գիտակցված ենք գնացել այս քայլին: Հավատացեք, մենք շատ անելիքներ ունեինք, կարող էինք մեր անձնական կարիերան առաջ տանել Երեւանում, ուրիշ թատրոններում, բայց գիտակցված ենք այս 30 տարիներն անցկացրել պայքարելով, որովհետեւ վստահ ենք եղել` այս օրը գալու է եւ լուսավոր ապագա է ստեղծելու: Հիմա կրկնակի անգամ վստահ ենք` թատրոնն ունենալու է լուսավոր ապագա: Այն  նպաստելու է ոչ միայն Աբովյան քաղաքի, այլեւ երկրի զարգացմանը: Եթե մենք կարողացանք երկրում ստեղծել երկրորդ մշակութային կենտրոն, իհարկե` Գյումրիից հետո, բայց եւս մեկ մշակութային օջախ ստեղծելն ու Երեւանը մշակութային կյանքից բեռնաթափելը վստահորեն ի նպաստ երկրի է լինելու, ինչը մեր գլխավոր նպատակներից մեկն է եղել:


«ՎԱՂ ԳԱՐՆԱՆԸ ԹԱՏՐՈՆԻ ՈՂՋ ԿԱԶՄՈՎ, ԿԴԻՄԱՎՈՐԵՆՔ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ»


- Թատրոնը կլինի՞ խաղացանկային, որովհետեւ Աբովյանի հանդիսատեսը վերջերս կայացած փառատոնային օրերին ապացուցեց որ կարոտ է մշակութային իրադարձության, հատկապես` ներկայացումների:

- Այո, մենք դա տեսանք, եւ ինքներս ոգեւորված ենք: Որոշ ներկայացումներ ընթացքի մեջ են, իսկ մեր նախորդ ներկայացումները պետք է թարմացվեն, վերականգնվեն, որպեսզի ստեղծվի խաղացանկ: Մեր տիկնիկային թատրոնների ներկայացումները կշարունակենք խաղալ: Ամբողջ ձմեռ տիկնիկային թատրոնը կշարունակի աշխատել, բայց, ցավոք, մեր թատրոնը չի ջեռուցվում, եւ մեծ դահլիճում ձմռանը ներկայացումներ չենք կարող ունենալ: Ոչինչ, կնախապատրաստվենք, մեր նախորդ ներկայացումները կթարմացնենք, նոր ներկայացումներ կբեմադրենք եւ վաղ գարնանը թատրոնի ողջ կազմով կդիմավորենք հանդիսատեսին:


«ՄԱՍՆԱԿԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ Է ԵՂԵԼ»


- Որքան հիշում եմ` 4-5 հոգով էիք թատրոնը պահում, այժմ համալրում չի՞ սպասվում:

- Մասնակի համալրում է եղել թատրոնում: Հասկանում ենք, որ քաղաքապետարանում բյուջեն սուղ է, քաղաքը խնդիրներ ունի, մենք իրոք  շատ լավ հասկանում ենք այդ ամենը եւ պատրաստ ենք համագործակցել այս քիչ կազմով, ավելի շատ ջանքեր դնել, մինչեւ որ քաղաքապետարանը կկարողանա լրացուցիչ միջոցներ նախատեսել եւ համալրել մեր թատրոնը ե՛ւ տեխնիկապես, ե՛ւ ստեղծագործական կազմով: Այս բոլորի կարիքը մենք իրոք ունենք, բայց ամենագլխավորը` արդեն թատրոնը ստեղծվել է, մենք բոլորս երկու ձեռքը կդարձնենք չորս, չորսը` տասը ու աստիճանաբար թատրոնը կկայացնենք, կզարգացնենք: Մեզ կմիանան նոր մարդիկ, նոր ուժեր եւ ամեն ինչ լավ կլինի:


Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված