⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)

ՌԴ-ում հայտնի հայ մոդելավորող. «Գումարի ուժով վառված աստղը կհանգչի նույնքան արագ, ինչպես վառվել է»

Արխիվ 12-16

ՌԴ-ում հայտնի հայ մոդելավորող. «ԳՈՒՄԱՐԻ ՈՒԺՈՎ ՎԱՌՎԱԾ ԱՍՏՂԸ ԿՀԱՆԳՉԻ ՆՈՒՅՆՔԱՆ ԱՐԱԳ, ԻՆՉՊԵՍ ՎԱՌՎԵԼ Է»

 

Ինչպես տեղեկացրել էր «Իրավունքը», նոյեմբերի 27-ին Մոսկվայի «Lookin Rooms» համալիրում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձեւության օր` «armFASHIONday» խորագրով, որի կազմակերպիչն է ՌԴ-ում բնակվող մեր հայրենակցուհին` հայտնի հաղորդավարուհի ՆԱԻՐԱ ՆԻԱԶՅԱՆԸ: Միջոցառման շրջանակներում  մեկտեղում կհայտնվեն ռուսաստանաբնակ հայտնի հայ մոդելավորողները, որոնք բազմաթիվ հաջողություններ ունեն այս ոլորտում ու իրենց աշխատանքով հայտնի են ոչ միայն ողջ Ռուսաստանում, այլեւ աշխարհում: Մենք ուշիուշով հետեւելով առաջիկա միջոցառման մանրամասներին` հետայսու կբացահայտենք մեր տաղանդաշատ մոդելավորողներին` նորաձեւությանը հետեւող հայաստանյան հանրության համար:

Այս անգամ մեր զրուցակիցն է մոդելավորող ԱՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ում հավաքածուները ցուցադրվել են միջազգային բազմաթիվ փառատոններում, իսկ «Ani Manoukian» բրենդային հագուստը անգամ կրել է բրազիալական երգչուհի Գաբրիելլա դա Սիլվան:

- Անի, ինչպե՞ս ստացվեց, որ տեղափոխվեցիք Մոսկվա եւ սկսեցիք դիզայներական գործունեություն ծավալել:

- Դեռ դպրոցական էի, երբ տեղափոխվեցինք ընտանիքով Մոսկվա: Պատահական չէ մասնագիտությանս ընտրությունը, քանի որ մանկուց զբաղվել եմ նկարչությամբ եւ ասեղնագործությամբ: Առաջին անհատական ցուցահանդեսս ցուցադրել եմ հինգ տարեկանում: Դառնալով ուսանողուհի` ամբողջությամբ գործունեությունս տեղափոխվեց դիզայնի ասպարեզ: Մասնակցել եմ միջազգային փառատոնների, Ռուսաստանում զբաղեցրել եմ առաջին տեղը եւ բազմաթիվ այլ հաջողությունների եմ հասել:

- Խոսենք նաեւ Ձեր ունեցած հաջողությունների ու ցուցադրությունների մասին

-  2002 թվականից մասնակցել եմ տարբեր ցուցադրումների, կազմակերպել ցուցադրումներ նաեւ «Կրեմլում»` գալա համերգների ժամանակ: Եվ 19 տարեկանից վարպետաց դասեր եմ անցկացրել «Гостиный двор»-ում` միջազգային փառատոնների շրջանակում: «Золотая линия» երիտասարդ դիզայներների առաջին միջազգային փառատոնում պարգեւատրվել եմ «Лучшее конструктивно-технологическое решение модели» անվանակարգում: Այսօր հրավերքով համագործակցում եմ հեռուստատեսության, գովազդային գործակալությունների եւ հայտնի ԶԼՄ-ների հետ, ինչպիսիք են` «GLAMOUR»-ը, «Playboy»-ը, «ProFashion»-ը, «Moda Topical»-ը, «Millioner»-ը, «Образ жизни»-ն, «Деловая Россия»-ն եւ այլն:  Ի դեպ, «Деловая Россия»-ում վարում եմ նորաձեւության էջը` որպես նորաձեւության փորձագետ:

- Իսկ ե՞րբ «ծնվեց» Ձեր անվանակիցը` «Ani Manoukian» բրենդը:

- 2009 թվականին ստեղծեցի իմ բրենդը եւ Մոսկվայում բացեցի «Ani Manoukian» նորաձեւության տունը:  2010 թվականի սկզբին Մոսկվայում, այնուհետեւ ողջ Ռուսաստանի մակարդակով` նորաձեւության տունը ճանաչվեց որպես լավագույն «Start ap 2010», որի պարգեւատրման միջոցառմանը անցկացրեցի ցուցադրում, որտեղ ներկա էին 400 պատգամավոր, 45 մարզպետ եւ այլ բարձրաստիճան այրեր: Հանդես եմ եկել նաեւ «Ararat Park Hayat»-ում, որտեղ ներկա էին 40 եվրոպական երկրների ներկայացուցիչներ, իսկ Ռուսաստանը ներկայացնում էինք երեք երիտասարդ մոդելավորող, որից մեկը եւ ազգությամբ միակ հայը ես էի, ինչի համար շատ հպարտ եմ: 2013 թվականին հավաքածուս ներկայացրել եմ «Прорив года» փակ միջոցառման ժամանակ, որտեղ ներկա էին շոու-բիզնեսի վառ ներկայացուցիչներ, ինչպիսիք են  «Иванушки International» խումբը, Նատալին, Սլավան, Քրիստինա Ասմուսը, Բյանկան, Ալյոնա Սվիրիդովան, Դիանա Գուրցկայան, Գարիկ Խարլամովը, Թեմուր Բատրուտդինովը եւ այլք:

- Ովքե՞ր են հիմնականում Ձեր բրենդի երկրպագուները:

- «Ani Manoukian» բրենդի երկրպագուները տարբեր են: Նրանք հիմնականում գործարար ասպարեզի, շոուբիզնեսի ներկայացուցիչներ են. մարդիկ, որոնց հագուստը միշտ պետք է լինի իդելական եւ նորաձեւ:

- Հայ մոդելավորողի համար Ռուսաստանում ինչպիսի՞ հնարավորություններ կան` առաջ գնալու համար:

- Կարծում եմ` մոդելավորողին հաջողության հասնելու համար, անկախ ազգությունից հարկավոր է ունենալ շնորհ եւ անսպառ աշխատասիրություն ու կապ չունի, թե որ երկրում է ծավալում իր գործունեությունը: Շատերն այս հարցին կպատասխանեն, թե մեծ ֆինանս է հարկավոր, բայց հավատացնում եմ ձեզ, հարգելիներս, գումարի ուժով վառված աստղը կհանգչի նույնքան արագ, ինչպես վառվել է:

-Եվ, իհարկե, անդրադառնանք նոյեմբերի 27-ին կայանալիք «armFASHIONday»-ին, ի՞նչ ցուցադրությամբ եք ներկայանալու հայկական նորաձեւության տոնին:

-«ArmFASHIONday»-ին ներկայանալու եմ գարուն-ամառ 2016 հավաքածույով, եւ քանի որ փակումը ես եմ անելու, հանդիսատեսին սպասվում է հաճելի անակնկալներ:

- Ընդհանրապես, ի՞նչ սպասումներ ունեք հայ մոդելավորողների այսպիսի հանդիպումից, որը, կարծես թե, նախկինում չի եղել:

- Կարծում եմ` Նաիրա Նիազյանի կազմակերպած այս միջոցառումը հիանալի հնարավորություն է սկսնակների համար, որոնք փորձ ձեռք կբերեն, իսկ հանդիսատեսը հնարավորություն կունենա գնահատելու նրանց աշխատանքը: Վստահ եմ` այս գեղեցիկ նախագիծը կդառնա ավանդական:

- Եզրափակելով մեր զրույցը` եւս մեկ հարց, հետաքրքիր է, թե ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում:

- Ծրագրերը բազմաթիվ են, որոնց մասին նախընտրում եմ լռել:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված