Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՖԵՄԻՆԻՍՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Արխիվ 12-16

ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄԵՐԺԵՑ ՖԵՄԻՆԻՍՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

 

ՀՀ գործադիրի երեկվա նիստում կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն ստեղծելու հովերով տարված Էդմոն Մարուքյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը: Ըստ էության, այս նախագծով Է. Մարուքյանն առաջարկում էր, որ եթե ինքնաբացարկի մասին դիմում է ներկայացնում պատգամավորի կին թեկնածուն, ապա մանդատը փոխանցվի կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ կին պատգամավորի թեկնածուին: Մինչդեռ ՀՀ արդարադատության նախարար ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ներկայացնելով կառավարության տեսակետը` ասաց, որ հոդվածը լրամշակման կարիք ունի, քանի որ իրավական կարգավորում տրված չէ այն դեպքերին, երբ ինքնաբացարկներով պայմանավորված ցուցակում որեւէ կին թեկնածու ընդգրկված չի լինում, կամ երբ թափուր մանդատն առաջանալուց հետո ցուցակի բոլոր կին թեկնածուները ներկայացնում են ինքնաբացարկի մասին դիմում, կամ երբ ցուցակում այլեւս կին թեկնածու չկա:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ