Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԻՍՏՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԲԱՆԸ ՄԵԿՈՒԿԵՍ ԺԱՄԱՆՈՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԴԱՑ

Արխիվ 12-16

ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՆԵՐԻ ԼՈԲԻՍՏՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՓԱՍՏԱԲԱՆԸ ՄԵԿՈՒԿԵՍ ԺԱՄԱՆՈՑ «ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ԿԱՐԴԱՑ


Կենտրոն Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ափինյանի նախագահությամբ ավարտվեց համասեռամոլների լոբիստների հայցի դատաքննությունը: Հիշեցնենք, որ համասեռամոլիների լոբիստները իբր վիրավորվել էին «Իրավունք» թերթում «Երբ համասեռամոլների գրանտածիծ պաշտպաները պետական աջակցություն են ստանում» հոդվածից: Հայցվորի ներկայացուցիչ Մարո Խաչատուրյանը ժամ ու կես դասախոսություն կարդաց` պնդելով իր հայցը և փորձելով թերթին վերագրել ոչ միայն վիրավորանք, այլև ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված «ատելության խոսք»: Իսկ պատասխանողի ներկայացուցիչ «Լեւ գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար, փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հանդես եկավ կարճ եւ լակոնիկ խոսքով, մասնավորապես նշելով.«Միանշանակ չի եղել հոդվածի մեջ ատելություն, անձնական վիրավորանք, լրագրողը ազատ կարծիք է հայտնել, ինչու չէ հրապարակման մեջ եղել է քննադատողականություն, ցնցող խոսք, բայց ոչ վիրավորանք ու ատելության կոչ: Հաշվի առնելով վերոհիշյալը մեկ անգամ եւս գտնում եմ, որ  ներկայացված հայցն ամբողջությամբ իրավազուրկ է»:

Հաջորդ դատական նիստին` նոյեմբերի 27-ին, կհրապարակվի վերոհիշյալ գործով վճիռը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ