Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

Ո՞ՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԱՍՏՈՐԻԱ» ՀՅՈՒՐԱՆՈՑԸ, ՈՐՏԵՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ԴԻՆ

Արխիվ 12-16

Ո՞ՒՄ Է ՊԱՏԿԱՆՈՒՄ «ԱՍՏՈՐԻԱ» ՀՅՈՒՐԱՆՈՑԸ, ՈՐՏԵՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՄՈՒԹԱՖՅԱՆԻ ԴԻՆ

 

 

Նոյեմբերի 11-ին, Զաքիյան փողոցում գտնվող «Աստորիա» հյուրանոցային համալիրում հայտնեբերվել էր թատերագետ Լևոն Մութաֆյանի դին: Ըստ նախնական վարկածի` նա հանկարծամահ է եղել, չնայած որ տարբեր վարկածներ են պտտվում:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ներկայացրել է մահվան հանգամանքները. «Ի պատասխան ԶԼՄ-ների հարցադրումների՝ պարզաբանում ենք, որ Լ.Մութաֆյանի այցը տվյալ հյուրանոց կրել է մասնավոր բնույթ։ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածը սահմանում է յուրաքանչյուր քաղաքացու անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքը։ Միաժամանակ, նույն հոդվածով արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին։ Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել և ձեռնարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ գործողություններ, պարզվել են մի շարք հանգամանքներ, սակայն դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»:

Մեր տեղեկություններով «Աստորիա» հյուրանոցային համալիրը պատկանում է ՀՀ առաջին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի խնամուն` Դավիթ Շահնազարյանին:

 

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ