ԻՆՉՆ Է ՄԻԱՎՈՐՈՒՄ ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆԻՆ ԵՎ ՕՍԿԱՐԱԿԻՐ ՇԵՐԼԻ ՄԱՔԼԵՅՆԻՆ
Արխիվ 12-16ԻՆՉՆ Է ՄԻԱՎՈՐՈՒՄ ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆԻՆ ԵՎ ՕՍԿԱՐԱԿԻՐ ՇԵՐԼԻ ՄԱՔԼԵՅՆԻՆ

Այս օրերին Հայաստանում է հայտնի ամերիկաբնակ զգեստների ձեւավորող ՄԻՔԱՅԵԼ ՇԱՐԱՖՅԱՆԸ` ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լեւոն Շարաֆյանի որդին: Երեւանյան նորաձեւության ցուցադրություններից մեկի ժամանակ «Իրավունքն» առիթ ունեցավ հանդիպելու ու զրուցելու դիզայների հետ, ով պատմեց իր ստեղծագործական նորությունների մասին.
«Ինչպես գիտեք, ԱՄՆ-ում զբաղվում եմ ֆիլմերի հագուստների ձեւավորմամբ եւ այժմ աշխատում եմ մի գեղարվեստական պատմական ֆիլմի վրա, որտեղ նկարահանվում է օսկարակիր դերասանուհի Շերլի Մաքլեյնը: Ֆիլմը բասկետբոլի երիտասարդ թիմի մասին է, որի պատմությունը տեղի է ունենում 1939 թվականին»:
Ի դեպ, թեպետ իր համեստությանը, մեզ հաջողվեց պարզել, որ Շարաֆյան կրտսերը ձեւավորել է նաեւ չորս այլ գեղարվեստական ֆիլմերի հագուստներ` «Field of Screams», «Snitch», «Lost and Found in Armenia», «Betrayal»), ինչպես նաեւ 6 կարճամետրաժ ֆիլմ, 2 տեսահոլովակ` «Disasteroid», «Gold n’Honey») եւ մեկական բալետի («The Nutcracker») ու մյուզիքլի («Moulin Rouge») համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
