ՕՐԵՆՍԴԻՐՆ ՈՒ ԳՈՐԾԱԴԻՐԸ`ՀԱԿ-ԻՆ. «ԽԵԼՈՔ ԼՍԵ՛Ք, 3-Ը ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅԱՆ ԹԻՎ ՉԷ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՕՐԵՆՍԴԻՐՆ ՈՒ ԳՈՐԾԱԴԻՐԸ`ՀԱԿ-ԻՆ. «ԽԵԼՈՔ ԼՍԵ՛Ք, 3-
Ը ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՈՒ ՆԱԽԱԽՆԱՄՈՒԹՅԱՆ ԹԻՎ ՉԷ».
ՏԵՍԱՆՅՈՒԹ
Խորհրդարանում այսօր քննարկվում է համայնքների խոշորացման ծրագիրը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ համայնքների խոշորցման հանրաքվեին ցածր ցուցանիշներ եւ մեծ մասամբ «ոչ» է արձանագրվել: Սակայն, իշխանությունը, ըստ Զուրաբյանի, կարծես հաշվի չի առնում հանրաքվեի արդյունքները: Զուրաբյանի ելույթից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց ՀԱԿ-ին համայնքների խոշորացման մասին սահմանադրության մեկ այլ դրույթ եւս հիշել` համայնքները կարող են միավորվել եւ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեի արդյունքներից:
ՀԱԿ խմբակցության ղեկավարը տեղից արձագանքեց, իսկ ԱԺ փոխնախագահը սաստեց. «Ես Ձեզ չէի խանգարում, խելոք լսեք ինձ»:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ ՀԱԿ-ին հորդորեց օբյկետիվ լինել: «Արամ Մանուկյանն ասում է` գոնե մեկ փնջում անցկացնենք համայնքների խոշորացումը: Ես էլ խնդրում եմ երեք փնջում անցկացնել: Երեքը ոչ աստվածաշնչյան, ոչ էլ նախախնամության թիվ է»,-ասաց փոխնախարարը:
Մանրամասները`տեսանյութերում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk