Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս «Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»

Տ. Քոչարյանը ուկրաինացի քաղաքագետի մասին. «ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ Է, ՀԵՏՈ ՌՈՒՍ ԵՎ 8- ՐԴ ՀԵՐԹԻՆ`

Արխիվ 12-16

Տ. Քոչարյանը ուկրաինացի քաղաքագետի մասին.

«ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻ Է, ՀԵՏՈ ՌՈՒՍ ԵՎ 8-

ՐԴ ՀԵՐԹԻՆ` ՀԱՅ...»


 

Երեկ պատռվեց մեր հայրենակիցներից մեկի` Ուկրաինայի «Քաղաքացիական միություն» միջազգային հասարակական կազմակերպության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի դիմակը: Արի ու տես, որ վերջինս եկել էր «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը եւ կարգավիճակը միջազգային նախադեպերի համատեքստում» թեմայով կլոր սեղան-քննարկման եւ հավանաբար շատ ոգեւորված, որ ժամանել է Ուկրաինայից, սկսեց նախ մերժել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման հարցն ընդհանրապես, ապա խոսեց այն մասին, թե ինչպես իբր ժամանակին միլիոնավոր հայեր ամուսնացել են ադրբեջանցիների հետ եւ մատ թափ տվեց Հայաստանի վրա` շեշտելով, որ վաղը Ադրբեջանն էլ կարող է Եվրասիական տնտեսական միության մաս կազմել` Հայաստանի ազատագրած հողերի մի մասը իրեն զիջելու պայմանով: Մեղմ ասած, վերջինիս հնչեցրած հակահայկական տեսակետների մասին «Իրավունքը» զրուցեց քննարկմանը ներկա տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ.

– Նախ նշեմ, որ Արմեն Մարտիրոսյանը շատ տարօրինակ հայրենակից էր: Չնայած` Ուկրաինայում նա բավականին հայտնի է իր անտիմայդանային գործունեությամբ, բայց ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ինքն առաջին հերթին ուկրաինացի է, հետո` ռուս եւ նոր 8-րդ հերթին` հայ, որովհետեւ այն մտքերը, որոնք արտահայտեց բավականին անտեղի էին, էլ չասեմ` անգրագետ: Ամեն դեպքում, եթե դու կրում ես հայկական ազգանուն, քեզ համար առաջինը պետք է լինեն Հայաստանի, հետո նոր այլ գեոքաղաքական կենտրոնների շահերը: Ցավոք սրտի, այդ մարդուց մենք որեւէ հայանպաստ հայտարարություն չլսեցինք: Ինչ վերաբերում է իր հնչեցրած այն հայտարարությանը, որ միլիոնավոր հայեր ադրբեջանցիների հետ էին ամուսնացած, ընդհանրապես տրամաբանությունից եւ էլեմենտար տարրական հաշվարկից դուրս էին: Ինչեւէ, իսկապես շատ եմ ցավում, որովհետեւ դրական վերաբերմունք ունեի այդ մարդու նկատմամբ, քանի որ բավական տուժել է Ուկրաինայում` իր հայացքների ազատ արտահայտման համար: Սակայն այսօրվանից իրեն կդիտարկեմ որպես ուկրաինաբնակ ռուս, որովհետեւ որեւէ հայկական տարր այդ մարդու մեջ չտեսա: Ասեմ նաեւ, որ այդ խնդիրը կա հայ ինտերնացիոնալիստների մոտ, որոնք ապրում են գլոբալ իմպերիաների շահերով եւ ընդհանրապես չեն մտածում իրենց ազգի, հայրենիքի մասին: Սա բավականին մեծ խնդիր է, եւ նրանց հետ առնչվելիս վերաբերվում եմ որպես Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի քաղաքացու, որոնց ներքին աշխարհը կառուցված է այլ գաղափարներով եւ արժեհամակարգով: Գուցե ավելի վատ բան եմ ասում, բայց ունենալով խորը բացասական վերաբերմունք այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում` կարծում եմ, որ նույն Արսեն Ավագովը, որը Ուկրաինայի ներքին գործերի նախարարն է, շատ ավելի հայանպաստ գործ է անում, քան ոմանք, որոնք հայկական ազգանուն են կրում:

Ի դեպ, վերջին շրջանում Հայաստանում կրկին գերակտիվ գործունեություն են սկսել ծավալել արեւմտյան հովերով տարված գրանտակեր կազմակերպություններն ու գործիչները: Ըստ Ձեզ` ինչո՞վ է սա պայմանավորված:

– Սա կապված է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների եւ ընդհանրապես աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Աշխարհն այսօր քառաբեւեռ է դարձել, եւ իրական պատերազմները սկսվել են այդ բեւեռների միջեւ: Յուրաքանչյուր բեւեռը փորձում է մաքսիմալ վնաս հասցնել մյուսին, եւ այստեղ տեսնում ենք նույն գրանտակեր կազմակերպությունների աշխուժացումը, որոնց հիմնական ֆինանսավորումը գալիս է հենց Արեւմուտքից: Նրանք փորձում են նաեւ մաքսիմալ հարված հասցնել Հայաստանին, որն ընտրել է հայի զարգացման վեկտորն ու ներկա պահին գտնվում է աշխարհաքաղաքական տարբեր բեւեռների հետաքրքրությունների շրջանակում: Հայ ինտերնացիոնալիստները` առանց հաշվի առնելու Հայաստանի իրական շահերը, դուրս են եկել ասպարեզ եւ փորձում են իրենց համոզմունքներով, իբրեւ օգուտ բերել Հայաստանին, բայց իրականում բավականին մեծ վնաս են հասցնում ինչպես Հայաստանին, այնպես էլ հայ ազգին: Ըստ իս, ինչքան այդ սուր աշխարհաքաղաքական իրավիճակը շարունակվի, այդքան ժամանակ էլ կտեսնենք, որ բոլոր ուժային կենտրոնները կակտիվացնեն իրենց ունեցած կադրերին: Հետեւաբար, մեր բնակչությանը համբերություն եմ մաղթում: Ուզում եմ Հայաստանը մի կողմ քաշվի եւ հետեւի այդ ամենին, որովհետեւ շատ բարդ եւ վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում ե՛ւ Թուրքիայում, ե՛ւ Սիրիայում, ե՛ւ Ադրբեջանում ու Իրանում: Ամեն տեղ կարող ենք տեսնել բախման օջախներ, ուստի` պետք չէ անզգույշ քայլեր ու հայտարարություններ անել, հատկապես նրանք, ովքեր ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունն ու իրոք մտածում են մեր երկրի ապագայի մասին:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված