Մերցը խղճուկ խայտառակություն է. Մեդվեդև Թրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ «Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22

Հայ եւ եզդի հոգեւորականները եկել են փոխըմբռնման. «ՉԿԱ ԱՍՏԾՈՒՑ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ»

Արխիվ 12-16

Հայ եւ եզդի հոգեւորականները եկել են փոխըմբռնման.

«ՉԿԱ ԱՍՏԾՈՒՑ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ»

 

Վերջին օրերին համացանցում ու էլեկտրոնային լրատվամիջոցներում մեծ աղմուկ էր բարձրացել եզդի ազգի կրոնի եւ պաշտամունքի վերաբերյալ, պատճառը մի հարցի պատասխան էր, որտեղ ասված էր, թե եզդիներն արեւապաշտ են ու սատանայի պատկերներ են պահում իրենց սրբավայերում: Իսկ խնդիրը եղել է ընդամենը թյուրըմբռնումը: Այնուամենայնիվ, բուռն քննարկման թեմային եւ փոխադարձ վիրավորանքներին վերջակետ են դրել հայ եւ եզդի հոգեւորականները: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում մոսկվայաբնակ եզդի ազգի հոգեւորական` ՇԵԽ ՄԱՔՍԻՄ ԲԱՔՈՅԱՆՆ ասաց, որ առանձնազրույց է ունեցել Տ. Եսայի քահանա Արթենյանի հետ, եւ նրանք եկել են փոխըմբռման. «Շատ հաճախ խոսակցություններ են շրջանառվում, թե եզդիները արեւապաշտ ժողովուրդ են եւ իրենց Աստվածը հենց արեւն է: Ըստ Շարֆադին կրոնի, եզդին դավանում է միաստվածությունը: Աստված մեկն է բոլորիս համար` օժտված գերբնական ուժով եւ մեր Աստվածը չի կարող համարվել արեւը, իսկ մենք չենք կարող համարվել արեւապաշտ ժողովուրդ: Արեւը մեր կրոնում ուղղակի մի սիմվոլ է, ինչպես քրեստոնեության մեջ խաչը: Այդ սիմվոլը խորհրդանշում է մեր Շամս հրեշտակին: Տաուսե Մալակը մեր կրոնում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում եւ համարվում է մեր հրեշտակապետը, որին արարել է Աստված», - ընդգծեց Շեխ Մ. Բաքոյանն ու հավելեց. «Ինչպես շատ կրոններում, Շարֆադին կրոնում նույնպես չկան չարը մարմնավորող հրեշտակներ, բարին ու չարը գալիս է միայն մարդուց: Ըստ Շարֆադին կրոնի, Աստծուց հզոր հզորություն չի կարող լինել»:

Ի դեպ, qahana.am-ում մենք նկատեցինք, որ վերոնշյալ հարցի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել Սբ. Երրորդություն եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. ԵՍԱՅԻ քահանա ԱՐԹԵՆՅԱՆԸ, որն իր բովանդակությամբ հաստատում է եզդի ազգի հոգեւորականի մեկնաբանությունը. «Եզդի ազգի կրոնը միաստվածական դավանական համակարգ է: Իրենց կրոնը կոչվում է Շարֆադին: Իրենց կրոնի մեջ, Աստծուց հետո առկա է Տաուսե Մալաքի կերպարը, որը Շարֆադին կրոնում հանդես է գալիս որպես հրեշտակապետ: Արեւն իրենց կրոնական համակարգի սիմվոլներից մեկն է, որը խորհրդանշում է Շամս հրեշտակին: Շարֆադին կրոնում չկա չար հրեշտակ, բարին ու չարը գալիս են մարդուց եւ չկա Աստծուց ավելի բարձր զորություն»:

Եզրափակելով թեման` «Իրավունքը» դիմեց նաեւ եզդիների շրջանում ակտիվ գործունեություն ծավալող ՄԱԵ խմբի հայաստանյան ներկայացուցիչներից մեկին` ՌՈՄԱՆ ԱՎԴՈՅԱՆԻՆ, ով ի պատասխան մեզ ասաց, որ եզդի եւ հայ հոգեւորականների խոսքից ու փոխըմբռնումից հետո իրենց համար այս թեման համարում են փակված:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված