Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐՈՎ


Հոկտեմբերի 16-23-ը Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ինստիտուտում անցկացվող Ռեժիսուրայի 8-րդ միջազգային փառատոնին Հայաստանից մասնակցել են «ԱՐՄՄՈՆՈ-ԴԵԲՅՈՒՏ-2015» խորագրի մասնակիցները` Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական երրորդ կուրսի` Հրաչյա Ղազարյանի արվեստանոցի ուսանողները եւ Հայաստան վերադարձել մի քանի մրցանակներով: ԲԱԲԿԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ եւ ԼԻԼԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ փառատոնի շրջանակում  ներկա են գտնվել անվանի ռեժիսորների, թատերագետների, մանկավարժների կողմից անցկացվող վարպետության դասերին, հնարավորություն ունեցել Մոսկվայի մի շարք թատրոններում ներկայացումներ դիտելու եւ դիտածը թատերագետների հետ քննարկելու:

Փառատոնի հատուկ պահանջների համաձայն` մասնակիցները պետք է տասնօրյա ժամկետում ընտրեին դերասաններ եւ բեմադրեին Ժան դը Լաֆոնտենի առակները եւ արդյունքում արժանանային մրցանակների: Բ. Գրիգորյանը բեմադրել էր «Աղվեսը եւ ճանճերը» առակը, իսկ Լ. Բաղդասարյանը` «Ճարպիկ հարսնացուն»: Ժյուրիի որոշմամբ` Բ. Գրիգորյանն արժանացել է մրցանակի` «Լավագույն զանգվածային տեսարաններ բեմադրելու համար» անվանակարգում:

Ի դեպ, Բ. Գրիգորյանի եւ Լ. Բաղդասարյանի կողմից բեմադրված ներկայացումների գլխավոր դերակատարները եւս մրցանակի են արժանացել` «Լավագույն դերակատար» անվանակարգում:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ