⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)

ԱՆՑՅԱԼԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ

Արխիվ 12-16

ԱՆՑՅԱԼԻ ՍՏՎԵՐՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ

 

Շուրջ 18 տարի առաջ այս կոլաժը հրապարակվել էր «Իրավունքի» առաջին էջում: Եվ դա նորից ենք հրապարակում, քանզի Ազգային ժողովում ID քարտերի հետ կապված օրենսդրական փոփոխության քննարկման ժամանակ քանիցս հիշատակվել է 1990-ականների մասին, այսինքն` այն ժամանակների, երբ  իշխանության գլուխ էր ՀԱԿ դարձած ՀՀՇ-ն: Ու քանզի ներկայիս ընդդիմադիրները, ովքեր իշխող կուսակցություն էին այն տարիներին, այժմ ամեն քայլափոխի խոսում են ապագա հանրաքվեն կեղծելու մասին, ապա ավելորդ չհամարեցինք հանրությանը հիշեցնել նրանց գործած այլանդակությունների ամբողջ «բուկետը»:

 

 

ԵԹԵ ՄԵՆՔ «ՔԸԽ» ԷԻՆՔ, ԱՊԱ ԴՈՒՔ ԷԼ ԷԻՔ «ՔԸԽ»

ID քարտերի տերերին պոտենցիալ ընտրակեղծարար, այսինքն` պոտենցիալ հանցագործ ներկայացնելու ձգտումը թերեւս բերում է ընդդիմադիրների ակնկալած արդյունքի տրամագծորեն հակառակին: Շատ հնարավոր է, որ «Ոչ» քվեարկելու տրամադրված քարտատերերն էլ անընդմեջ առնչվելով այդ վիրավորական կասկածների հետ, կգերադասեն կամ ընդհանրապես չգալ քվեարկությանը, կամ գալ ու իրենց պիտակողներին հակառակ «Այո» քվեարկել:
Ինչեւէ, ընտրակեղծարարության թեման Լյովիկ Զուրաբյանի կատարմամբ հնչեց հետեւյալ կերպ` թե 1990-ականների կեղծիքների մասին բոլորից բարձր գոռում են նրանք, ովքեր այդ ընտրությունների արդյունքում իշխանությունում տեղ էին ստացել: Նա հիշեցրեց, որ 1995-ին ՀՀԿ-ն ՀՀՇ-ի հետ միասին «Հանրապետություն» բլոկում էր: Դե, որեւէ հարցում չափ ու սահման չճանաչող Լյովիկը հասավ նրան, որ հիշատակեց այդ տարիներին պատգամավոր ընտրված Վահրամ Բաղդասարյանին, Խոսրով Հարությունյանին, Արտաշես Գեղամյանին: Բայց փաստ է, որ այդ երեք գործիչներն էլ այդ տարիներին պատգամավոր էին ընտրվել ՀՀՇ-ի համառ ջանքերին հակառակ: Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ամբիոնից պատմեց, թե ՀՀՇ-ական ընտրակեղծարարները Վանաձորում ինչ  այլանդակություններ են արել իր, իր ընտանիքի եւ իր ընկերների նկատմամբ, որպեսզի խանգարեն իր ընտրվելուն` ընդհուպ ընտրության օրը զանգվածային ձերբակալություններ իրականացնելը: Արտաշես Գեղամյանն էլ հիշեցրեց, որ Դավթաշենում ջախջախել են ՀՀՇ-ական թեկնածուին, դե, իսկ Խոսրով Հարությունյանը ՀՀՇ-ի համար աչքի գրող էր դեռ 1989-ից սկսած...
Ինչեւէ, ՀԱԿ-ի տրամաբանությունը բավականին պրիմիտիվ է` որ եթե մենք 1990-ականներին «քըխ» էինք, ապա դուք էլ էիք «քըխ», եւ, ըստ Լ. Զուրաբյանի. «Իսկ եթե դուք շարունակում եք հայտարարել, թե ընտրակեղծիքներ եղել են, ապա ո՞վ է ձեզ խանգարում պատասխանատվության կանչել նրանց: Դուք դա չեք անում` կամ որովհետեւ հեքիաթներ եք պատմում եւ ստում եք, կամ ուղղակի ծածկում եք հանցագործներին»: Ինչ վերաբերում է պատասխանատվության ենթարկելուն, ապա 1998-ին ՀՀՇ-ական վարչախմբի հանցագործությունների համար պատասխանատվության հարց բարձրացրել էին ՍԻՄ-ը, ՀԴԿ-ն եւ մի շարք այլ կուսակցություններ, սակայն Ռոբերտ Քոչարյանի վարչակարգը արգելակեց այդ գործընթացը եւ հրապարակվեց ընդամենը բավականին մեղմ քաղաքական գնահատական: Սակայն այդ գնահատականն էլ փաստում էր ընտրակեղծարարության «ավանդույթի» ձեւավորումը եւ բուն ազգային շահերի դեմ դրսեւորած մոտեցումները: Այնպես որ, պատասխանատվության ենթարկելու հարցի իրական հասցեատերը պետք է լինի Ռոբերտ Քոչարյանը:
Նույնիսկ, եթե ենթադրենք, որ ՀՀԿ խմբակցության մի մասը 1990-ականներին մասնակից էր այդ գործընթացներին (իսկ խմբակցությունում շատ են մարդիկ, ովքեր այդ տարիներին պատգամավոր չեն եղել), միեւնույնն է, դա չի նշանակում, որ հիմա պետք է կանխավ ամեն ինչ կեղծված հռչակել: Համ էլ, եթե ԼՏՊ-ի իշխանության տարիներին գրեթե ամեն տեղամասից տեղեկություններ կային վստահված անձանց ամենաբիրտ բռնության ենթարկելու, քվեատուփ գողանալու, ընդհուպ թվաբանության կանոնները խախտելով` քվեատուփեր լցոնելու, ապա Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ընտրատեղամասերից կամ դրանցից դուրս բողոքները վերաբերում էին հիմնականում ընտրողների ցուցակներին, եւ ծավալով շատ հեռու էին ընտրության արդյունքների վրա էապես ազդելուց: Այնպես որ, իրավացի է Գալուստ Սահակյանը, ասելով, որ ընդդիմությունն այժմ ունի վերահսկողության վիթխարի հնարավորություններ. «Ընտրություններում կեղծիքների մի առանձին մասը կախված է ընդդիմությունից: Այսինքն` ժողովրդի մեջ պատկեր են ստեղծում նրանք, որոնք իշխանության մեջ չեն, նրանք սրբեր են ու պիտի կարողանան սրբագործել ամեն ինչ, մենք էլ ասում ենք` սրբագործեք: Ամբողջ գործիքակազմն ունեք, ամեն ինչը կարող եք նկարահանել»:

Ինչ վերաբերում է ընտրացուցակների շահարկմանը, ապա ՀՀ ցանկացած քաղաքացի, եթե սեփական դիմումով հաշվառումից դուրս չի գալիս, գործող օրենքի հիման վրա մնում է ընտրողների ցուցակում: Ընտրողների ցուցակները համացանցում բաց դրված են, եւ ընդդիմադիրների պնդումները, թե հնարավոր չէ այդքան մեծ ցուցակներ ուսումնասիրել, հայտնաբերել տարբեր տեղամասերում կրկնվող նույն անձանց, ինչպես նաեւ նույն հասցեում գրանցված տասնյակներով ընտրողների, ապա այդ ամեն ինչը դատարկ նվնվոց է:  Բավարար է բավականին համեստ վարձատրությամբ պատվիրել ավտոմատիկաբար այդ ամենը հայտնաբերող համակարգչային ծրագիր եւ մի քանի տասնյակ կամավորների նստեցնել ծրագիրն աշխատեցնելու վրա, որպեսզի ընդամենը մի քանի օրում հայտնաբերվեն բոլոր տեսակի թերությունները, բոլոր տեսակի չարաշահումները: Եվ հարց է ծագում` ինչո՞ւ մեր «Ոչ» գոռացողները` լինեն դրանք ՀՀՇ-ական ծագում ունեցող, «ժառանգական», թե ՕԵԿ-ի նորաթուխ ընդդիմադիր, կամ անգամ Ժիրայր Սէֆիլյանի «փրկչիստները», դա չեն անում: Հազար դոլարի չափ գումար չունե՞ն, մի քանի տասնյակ ակտիվիստ չունե՞ն` այդ գործն անելու, թե պարզապես ձեռք չի տալիս իրականացնել ընտրողների ցուցակների իրական ստուգում, այլ ձեռք է տալիս մերկապարանոց շահարկում:  

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐԸ

«Այո»-ի կողմնակիցները հանրությանը բովանդակային առումով ներկայացնում են նոր Սահմանադրության առավելությունները` յուրաքանչյուրը ներկայացնելով բազմակողմանի փաստարկներ: Իսկ «Ոչ»-ի կողմնակիցները հիմնականում նոր Սահմանադրությունը ներկայացնում են որպես «Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի իշխանության վերարտադրության եւ հավերժացման գործիք»: Թե ինչը պետք է խանգարի ՀՀԿ-ին վերարտադրվել, եթե նոր Սահմանադրություն չլինի` այդ հարցի պատասխանը մնում է օդում, քանզի տրամաբանական պատասխան չկա: Դե, պակաս կիրառելի քաղաքական առասպելներից է եւ այն` իբր նոր Սահմանադրությունն ընդունվում է, որպեսզի հեշտ լինի տարածքներ հանձնել: Այդ տխմարությունները մեկնաբանելու ու հերքելու կարիք էլ չունեն, պարզապես քարոզիչները հույս ունեն, որ դրանք բազմիցս կրկնելով` կմտցնեն բողոքավոր ընտրողների գլուխը:
Օրինակ, Լյովիկ Զուրաբյանը պնդում է. «Սերժ Սարգսյանը շատ լավ գիտե, որ էն, ինչ որ ինքն արել է Ռոբերտ Քոչարյանի հետ` որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն էլ ուներ մեծ պլաններ եւ ծրագրեր, էն, ինչ որ ինքն արել է Ռոբերտ Քոչարյանի հետ, նույն բանն իր հետ անելու է այն մարդը, որը դառնալու էր որպես իր ժառանգորդ, Հայաստանի Հանրապետության նախագահ»: Թե ինչ վատ բան է արել Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի հետ` հանրությունը չգիտի, Լյովիկն էլ չի պատմում, սակայն անկախ ամեն ինչից, այդ Ձախորդ Փանոս ընդդիմադիրը չի էլ գիտակցում, որ ում մասին էլ ասես, թե  Քոչարյանին «քըխ» բան է արել, այդ մարդու վարկանիշը դրանով միայն կբարձրանա: Իսկ իրականում ի՞նչ է արել, արդյո՞ք գոնե մազաչափ դիպչել է Քոչարյանի վիթխարի օլիգարխիկ կլանին, որեւէ մեկը լսե՞լ է քոչարյանական բիզնեսներին դիպչելու, կամ առավել եւս` «կուլակաթափելու» մասին: Ընդամենը թույլ չի տվել տարբեր ստվերային խաղերով հեղաշրջման փորձ կատարելու, ուրիշ ոչինչ:
ՀԱԿ-ի քարոզիչներից միայն մեկը անկեղծորեն խոստովանել է, որ դեմ է նոր Սահմանադրության կողմից համակարգային փոփոխություններ կատարելու իրողությանը` հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը: Նա բաց տեքստով ասել է, որ վատ է նախագահական ընտրությունների վերացումը, քանզի դրանով վերանում է պետական նավակը ճոճելու հիմնական հնարավորությունը: Որ վատ է այն, որ «զանգված-առաջնորդ» սխեման փոխարինվելու է զարգացած ու կայացած կուսակցություններով, որ վատ է, որ ամեն մի փող ունեցող չի կարողանալու քաղաքականությամբ զբաղվել: Այսինքն` մարդը խոստովանել է, որ ԼՏՊ-ի ճամբարը դժգոհ է ֆինանսական արտաքին ներարկումների օգնությամբ փողոցային տեխնոլոգիաներով հեղաշրջումներ իրականացնելու կամ առնվազն երկիրն ապակայունացնելու հնարավորությունների նվազումից: Մոտավորապես նույն դրդապատճառով էլ ահավոր դժգոհ են Քոչարյանի ճամբարում, եւ այդ ճամբարի քարոզչությունը կրում է այնքան ագրեսիվ, զազրախոս, անմաքուր, «աբիժնիկական» բնույթ, որ մարդկանց սիրտն է խառնում:
Ու քանի որ «Ոչ»-ի համար պայքարը, ի տարբերություն «Այո»-ի` բովանդակային բնույթ չի կրում, «Ոչ»-իստներն էլ ռեալ փորձ էլ չեն անում անգամ ամեն ընտրատեղամասում` ներառյալ ամենախուլ գյուղերը, դիտորդներ ունենալ եւ գոնե լրացնել տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների սեփական քվոտաները, ապա վստահաբար կարելի է ասել, որ դեկտեմբերի 6-ին նոր Սահմանադրությունը «Այո» է ստանալու հանրաքվեին, ու ոչ ոք էլ կեղծարարության մասին որեւէ լուրջ փաստ չի ունենալու:
Ու դա գիտակցելով է, որ Ժիրայր Սէֆիլյանի «փրկչիստները» եւ Զարուհի Փոստանջյանը ձգտում են խաղալ «համաժողովրդական ապստամբության», այսինքն` սովորական խռովության ու անկարգությունների դաշտում: Բայց ավելորդ չէ հիշեցնել, որ նույն Զարուհի Փոստանջյանին ԱԱԾ-ն պաշտոնապես եւ հրապարակավ զգուշացրել էր սահմանադրական կարգի բռնի տապալման կոչերի հակաօրինական եւ քրեորեն պատժելի լինելու մասին: Ու, խոշոր հաշվով, կարելի է չկասկածել, որ հարկ եղած դեպքում Քրեական օրենսգիրքն էլ կգործի...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված