Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀԱԿ-ՈՒՄ ԱՆԳԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Արխիվ 12-16

ՀԱԿ-ՈՒՄ ԱՆԳԱՄ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ

ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

 

ՀԱԿ-ում հինգ հոգով յոթ երգ են երգում` նման բնութագրում հաճախ ենք լսում իշխանության ներկայացուցիչների շուրթերից: Այս իրավիճակը արտացոլվեց նաեւ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ` սահմանադրական բարեփոխումների հանդիպումների ընթացքում: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը` որպես ՎՍԴՀԿ ատենապետուհի, Բաղրամյան 26-ում հանդիպեց Սերժ Սարգսյանի հետ, որից հետո ՀԱԿ-ի շրջանակները մեծ արշավ սկսեցին պատգամավորի դեմ: Այսօր էլ պարզ դարձավ, որ միասնականություն ՀԱԿ  խմբակցությունում չկա: Նույնականացման քարտերի կիրառության դեմ խոսող ՀԱԿ  խմբակցությունը միասնական դիրքորոշմամբ հանդես չեկավ:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն օրեր առաջ հայտարարում էր, որ նույնականացման քարտերի կիրառումը կասկածի տակ կդնի հանրաքվեի լեգիտիմությունը:

«Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի այսօրվա քվեարկությունից, սակայն, բացակայում էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը եւս ներկա չէր քվեարկությանը: Խմբակցության պատգամավորները քվեարկել են այսպես` Լյուդմիլա Սարգսյանը  չի մասնակցել քվեարկությանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանն ու Նիկոլ Փաշինյանը, Ստեփան Դեմիրճյանը  դեմ են քվեարկել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ