ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ` ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԻՄԻ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ` ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԹԻՄԻ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ինչպես հայտնի է, պատրաստվում է մուտք գործել Հայաստանի քաղաքական դաշտ: Ավելին` ըստ լուրերի, արդեն քաղաքական թիմ է հավաքում: «Իրավունք»-ը Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանից պարզեց` նա տեղեկություն ունի՞, թե ինչ սկզբունքով է Արա Աբրահամյանն ընտրում ապագա քաղաքական թիմի անդամներին: «Այդ մասին ես տեղեկություն չունեմ: Պարոն Աբրահամյանը հայտարարել է, որ մտնում է քաղաքականություն, բայց միաժամանակ հայտարարել է`մարտին կամ ապրիլին կտա մեծ հարցազրույց, եւ այդ ամեն ինչի մասին կխոսի»,- ասաց պրն Շահգելդյանը:
Ինչ վերաբերոում է այն լուրերին, թե Արա Աբրահամյանը կարծես նեղացել է իր դեմ սկսված լրատվամիջոցների «արշավից» եւ զուգահեռ բանակցություններ է սկսել ՌԴ իշխանության հետ հայ պատգամավոր Արթուր Չիլինգարովի տեղը զբաղեցնելու համար, ՌԴ հայերի միության փոխնախագահն ասաց. «Կարծում եմ` Արա Աբրահամյանի համար մեծ դժվարություն չէր լինի, եթե նա ցանկանար տեղ զբաղեցնել ՌԴ-ի օրենդիր իշխանության մարմիններում եւ պաշտոն ստանալ»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
