Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ`ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ`ՆԱԽԿԻՆ ԲՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Այս տարվա փետրվարին, երբ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը  հրաժարվեց  կուսակցության ղեկավարի պաշտոնից ու հեռացավ քաղաքական դաշտից, արտահոսք սկսվեց  ԲՀԿ-ից: Հիմնականում կուսակցությունը  լքեցին  գործարար թեւի ներկայացուցիչները: Սակայն  դեկտեմբերի վեցին, եթե հանրությունն  «այո» ասի նոր սահմանադրությանը, ապա   պատգամավորական գործունեությամբ զբաղվել ցանկացողները պետք է  համամասնական ընտրակարգի միջոցով   մտնեն խորհրդարան: Այդ պատճառով ԲՀԿ-ից դուրս եկածները, ըստ շրջանառվող լուրերի, «անառակ որդիների» նման կարծես ետ դարձի ճամփաներ են փնտրում երբեմնի հայրենի կուսակցություն: ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանից «Իրավունք»-ը պարզեց`  կարող է  ասել`  լուրերն իրականությանը համապատասխանո՞ւմ են, թե ոչ: «Դրանք մեր ներկուսակցական  խնդիրներն են, որոնք ես չեմ ցանկանում քննարկել հրապարակավ»,- ասաց ԲՀԿ առաջնորդը:

Այնուամենայնիվ, տիկին Զոհրաբյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց  շրջանառվող լուրերը, միայն  ասաց` ամեն ինչ հնարավոր է, յուրաքանչյուր դեպք պետք է քննարկվի առանձին:

 

 

 

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ