⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկը Արեգնազ Մանուկյանը կգնա տուն Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Բաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը Հսկա բեռնանավը հարվածել է ձկնորսական նավի՝ գրեթե խորտակելով այն (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 22 Արհեստական ​​բանականությունը վտանգավոր է «միջուկային մակարդակում» Սեպտեմբերի 24-ից Երկրին կհարվածի 5 բալանոց մագնիսական փոթորիկ Ամերիկյան հեռուստաալիքները Թրամփին «զրկեցին» ձայնից (Տեսանյութ)

«ԵԹԵ ՋԻՆՍՈՎ ԵՆ ԽԱՂՈՒՄ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՆՈՐ Է»

Արխիվ 12-16

«ԵԹԵ ՋԻՆՍՈՎ ԵՆ ԽԱՂՈՒՄ, ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՆՈՐ Է»

 

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնը նոր  խաղաշրջանը բացեց Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգության նոր բեմադրությամբ` դերասան Արման Նավասարդյանի ռեժիսուրայով:

 

Նախկինում բեմադրված կատակերգությունն այս անգամ շնորհիվ բեմադրիչի մոտեցումների եւ երիտասարդ դերասանական անձնակազմի, բոլորովին նոր շունչ էր ստացել. «Հատուկ միտում չեմ ունեցել նորացնելու այս ներկայացումը, պարզապես ցանկացած գործ, եթե բեմադրվում է այսօր, պետք է լինի ժամանակին համապատասխան: Հատուկ որեւէ բան չեմ արել, պարզապես խոսել եմ այն ամենի մասին, ինչն ինձ հուզում է եւ ինչի մասին ուզել եմ խոսել: Եթե ջինսով են խաղում, չի նշանակում, որ ներկայացումը նոր է, այստեղ մտածելակերպն է կարեւոր: Ես այսօրվա օրով եմ ապրում, բեմադրությունը զարմացնելու համար չի արվել: Դերը` դերասանի, ներկայացումը` ռեժիսորի կարծիքն ու տեսակետն է, սա էլ` իմ տեսակետն է»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց

ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ: «ՆՈՒՅՆԻՍԿ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՌ ԲԱՆԵՐ ԷԻ ՄՏԱԾԵԼ, ԲԱՅՑ...»

Նրա խոսքով` «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումը որպես դիպլոմային աշխատանք բեմադրելու իր առաջարկությունն ուսանողների կողմից միանշանակ չի ընդունվել. «Եղան տարբեր կարծիքներ, ուսանողների մի մասն առաջարկեց Շեքսպիրի որեւէ գործ բեմադրել, մյուս մասն էլ` այլ հեղինակի կողմնակից էր: Հնչեցին նույնիսկ կարծիքներ, թե այս ներկայացումը հին է: Ես էլ ասացի, որ նրանք իրենցն են խաղացել, մենք էլ` մերը կխաղանք: Եվ ահա նման «ծուռ» բան ստացվեց, նույնիսկ ավելի խելառ բաներ էի մտածել, բայց բեմի տեխնիկական հնարավորությունները թույլ չտվեցին իրագործել, հետագայում կանեմ»,- ընդգծեց Ա. Նավասարդյանը:
Ուսանողական թատրոնի տնօրինությունը բանակցություններ է վարում մարզային մի շարք թատրոների հետ` ներկայացումը մարզերում բեմադրելու համար: Չնայած Ա. Նավասարդյանը չցանկացավ բացել փակագծերը, թե որ մարզերում այն կներկայացվի, բայց շեշտեց. «Հարազատ Բերդում շատ կցանկանայի ցուցադրել ներկայացումը: Բերդ ասում եմ, աչքերս լցվում են, բայց Բերդի թատրոնը տեխնիկական որոշ հնարավորություններ դեռ չունի»,- հավելեց զրուցակիցը:

ԴԵՐԱՍԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ ԷՐ ԲԱՐՁՐԱԿՐՈՒՆԿ ԿՈՇԻԿՆԵՐ ՀԱԳՆԵԼ

Կատակերգությունում գլխավոր հերոսին մարմնավորած ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ներկայացման վերջում ստիպված էր բարձրակրունկ կոշիկներ հագնել, ինչը նրա համար մեծ փորձություն է եղել. «Սկզբում կերպարս այդքան էլ չէի հավանում, մտավախություն ունեի, կկարողանա՞մ արդյոք մարմնավորել կնոջ կերպար: Բայց, ինչպես նկատեցի հանդիսատեսի վերաբերմունքից, ներկայացումը հաջողված է, նշանակում է` կերպարս էլ է հաջողված»,- նկատեց երիտասարդ դերասանը:
Նշենք, որ Ուսանողական թատրոնն այս թատերաշրջանում հանդես կգա յոթ ներկայացումով: Նարինե Գրիգորյանի` «Ես միայն զանգահարելու էի եկել» (Գ. Մարկեսի համանուն պիեսի հիման վրա), Լալա Մնացականյանի` «Մայրը» եւ «Մեծ աղմուկ ոչնչից» ներկայացումներից զատ, նոյեմբերի 17-ին թատերասեր հանրության համար նախատեսված է նաեւ Սամսոն Ստեփանյանի «Առաջարկություն» ներկայացման պրեմիերան:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովԱրգելք կսահմանվի ՀՀ-ից սիգի ձկնկիթի արտահանման համարՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները. ՀՌՀԱրեգնազ Մանուկյանը կգնա տունԱՀԾ ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Բաքվի անվտանգության 4-րդ ֆորումինԷլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունումԴադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթներըԱՄՆ-ն 1.1 միլիոն դոլար է ներդրել Եղեգնաձորում նոր հրշեջ կայանի ստեղծման համարՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ինՎթարային ջրանջատում կլինի Երևանի Դավթաշեն վարչական շրջանումUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համարԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումներինՇախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է«Հիմարի տեղ եք դրել բոլորին, տոմսի համար վճարած քաղաքացուն ինչո՞ւ եք տուգանում». Վեճ` ավտոբուսումՎրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացը․ ԿոբախիձեԲաբուխանյանը բարձրացրեց Արցախի օկուպացված քաղաքների հարցը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված