Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՋԱՎԱԽԵՑԻ ՉԽՈՍԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ «ԽԱԽՏԵՑ» ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԸ

Արխիվ 12-16

ՋԱՎԱԽԵՑԻ ՉԽՈՍԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ «ԽԱԽՏԵՑ»

ԼՌՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԸ

 

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սոֆոյանն այսօր բավական  բարձր տրամադրությամբ եկել էր խորհրդարան: «Իրավունք»-ի թղթակցին «Հազար բարի» ասելով` պրն Սոֆոյանը, ով իր պատգամավորական գործունեության ընթացքում ոչ մի բառ անգամ  չի ասել ո՛չ խորհրդարանի ամբիոնից, ոչ էլ լրատվամիջոցների հետ զրույցում, մի քանի բառ «շռայլեց» մեզ:  Ծնունդով  ջավախեցի պատգամավորից հետաքրքրվեց`  սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին մասնակցե՞լու է: «Մասնակցելու եմ, բայց հետո կասեմ, հետո»,- ասաց պրն Սոֆոյանն ու արագ հեռացավ:

Հ.Գ. Հուսանք` պատգամավորն իր խոսքի տերը կլինի եւ առաջիկայում` մինչեւ դեկտեմբերի վեցը, կասի` ինչպես է համոզելու իր ընտրատարածքի ընտրողներին, որ «այո» ասեն սահմանադրական բարեփոխումներին: Թե չէ միայն  Հայաստանի ըմբշամարտի առաջին փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելով ու սպորտային հաջողությունների մասին խոսելով` «երկար չեք ձգի»:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ