Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

 

Մարոկկոյի Կասաբլանկա քաղաքում է նոյեմբերի 12-ից 16-ն անցկացվելու սամբոյի 2015թ. աշխարհի առաջնությունը, որը հոբելյանական 40-րդն է և առաջինը, որ տեղի է ունենալու աֆրիկյան մայրցամաքում: Մարզական սամբոյի տղամարդկանց և կանանց, մարտականի` միայն տղամարդկանց 9-ական քաշային կարգերում ուժերը կչափեն 85 պետություն ներկայացնող ուժեղագույն մարզիկներ:

27 հավաքածու մեդալների համար, որոնց համար պայքարին կմասնակցեն նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները:

 

Սամբոյի աշխարհի առաջնություններն անց են կացվում 1973 թվականից և բնական է մինչև Հայաստանի Հանրապետության անկախացումը մեր մարզիկները ընդգրկվում էին ԽՍՀՄ հավաքականում: Հիշենք, որ հայ սամբիստներից առաջինը աշխարհի չեմպիոն հռչակվեց Գառնիկ Հովհաննիսյանը 1981 թվականին:  Փաստենք, որ մինչ այդ մեր մարզիկները ըմբշամարտի ձևերից և ոչ մեկում նման բարձր հաջողության չէին հասել: Նրան հաջորդեցին Գագիկ Ղազարյանը, Գուրգեն Թութխալյանը, Հովիկ Մանուկյանը, Արթուր Գրիրգորյանը, Երվանդ Գրիգորյանը, Քրիստինե Նաջարյանը, Արևիկ Կարապետյանը և էլի տասնյակ մարզիկներ:

Հայաստանի հավաքականի ներկայիս կազմում ընդգրկված են աշխարհի չեմպիոններ Աշոտ Դանիելյանը, Վաչիկ Վարդանյանը, Մավրիկ Նասիբյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը, փոխչեմպիոն Էռնեստ Հայրապետյանը, բրոնզե մեդալակիր Մաքսիմ Մանուկյանը և այլոք:

Մեր պատվիրակությունը` Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնի նոյեմբերի 11-ին:

Տեղեկատվությունը՝Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի:

 

 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ