Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ` ԲԱՆԿԵՐԻՑ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԸ` ԲԱՆԿԵՐԻՑ

ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ազգային ժողովում ՍԻՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի, Կենտրոնական Բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանն ի պատասխան  հարցին` կա արդյոք մի օղակ, որը պաշտպանի վարկ վերցնողների իրավունքները, որոնք գտնում են, որ իրենց իրավունքները խախտված են, ի պատասխան Ն. Երիցյանն ասել էր. «Մենք ունենք սպառողական կրեդիտավորման մասին օրենք, որը մինչեւ 10 մլն. դրամ ունեցող վարկառուներին հստակ սահմանում է, թե ինչպես պետք է հրապարակվի տոկոսները, ոնց պետք է հաշվարկվի, ինչպես պետք է վարկերը տրամադրվի, եւ թե ինչպես պետք է պաշտպանվեն: Դրա տակ մենք մտցրել ենք նաեւ հիփոթեքային վարկավորման մասին հարցը, օրենսդրության նախագծի տեսքով, որը հիմա գտնվում է ԱԺ-ում:

Ինչ վերաբերում է բողոքներին, բանկի նկատմամբ առաջացած խնդիրներին, ապա կարող են ուղիղ դիմել ե'ւ կենտրոնական բանկ ե'ւ կա ֆինանսական օմբուտսմենի ինստիտուտ, որը անվճար է մեր քաղաքացիների համար: Այն ֆինանսավորվում է բանկային համակարգի կողմից եւ անվճար ծառայություն է մատուցում քաղաքացիներին: Այդ առումով ունենք բավականին տպավորիչ արդյունքներ: Կա մոտ 70-80 հազար բողոքներ, որոնք ի օգուտ քաղաքացիների են լուծվել:


«Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի ղեկավար  Փիրուզ Սարգսյանն «Իրավունք»-ին տեղեկացրել էր, որ  բանկերի դեմ ներկայացվել է 921 բողոք:  Թե ինչո՞վ է պայմանավորված  այս անհամապատասխանությունը, «Իրավունք»-ըպարզեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից: «Մենք ունենք թեժ գիծ եւ ստորաբաժանում, որը զբաղվում է ֆինանսական համակարգի  սպառողների շահերի պաշտպանությամբ եւ ֆինանսական կրթվածությամբ: Այդ 70-80 հազար բողոքները հենց ԿԲ-ին են ուղղված: Ֆինանսական հաշտարարն էլ լուծում է այն հարցերը, որոնք մեծ մասամբ ունեն ֆինանսական հետեւանք` մարդիկ գնում են դատարան»,- պարզաբանում է  ԿԲ նախագահը:


Այնուամենայնիվ,  ԿԲ նախագահին չի՞ մտահոգում  70-80 հազար թիվը: Արթուր Ջավադյանի պարզաբանմամբ` դա թեժ գծի առկայությամբ է պայմանավորված: «Երբ կա թափանցիկ գործընթաց, մարդիկ փորձում են բոլոր հարցերի պատասխանը ստանալ»,- պատասխանեց   Ջավադյանը:






ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ