Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԱԼԿՈՀՈԼԻ ՈՒ ԾԽԱԽՈՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ»

Արխիվ 12-16

ՓՈԽՆԱԽԱՐԱՐ. «ԱԼԿՈՀՈԼԻ ՈՒ ԾԽԱԽՈՏԻ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆՔ»

 

Ակցիզային հարկի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ անելուց հետո կթանկանա հասարակական տրանպոսրտի ուղեվարձը, ծխախոտը, խմիչքը` չնայած, որ կառավարությունը պնդում է, որ ակցիզային հարկը բերելու է բյուջե լրացուցիչ մուտքեր: Ավելին` կա մտահոգություն, որ վերոնշյալ օրենքում փոփոխություններ անելուց հետո  հանրային որոշակի դժգոհություն կլինի: «Իրավունք»-ի հետ զրույցում  ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն ասաց, որ ամբողջ աշխարհում  ակցիզային դրույքաչափերը ալկոհոլի ու ծխախոտի նկատմամբ բարձր են, Հայաստանում` ցածր: «Հետեւաբար, ալկոհոլի ու ծխախոտի վերաբերյալ որեւէ մտահոգություն մենք չունենք: Որքան էլ մենք դրույքաչափի բարձրացում անենք, տեղական արտադրողների  շահերի հետ պետք է կարողանանք  դա համատեղել: Բարձրացումն այն աստիճանի չէ, որ  կլինեն գների էական բարձրացում: Չմոռանանք, որ բարձրացումը չնչին է լինելու»,- եզրափակեց փոխնախարարը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ


 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ