Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ԱՅՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ

Արխիվ 12-16

ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ԱՅՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎՍ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ


Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ  մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում է ծառերի էտի աշխատանքները: Ըստ այդմ արդեն իսկ էտվել է շուրջ 5000 ծառ: Քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ ևս գույքագրել քաղաքացիների կողմից ներկայացված այն հասցեները, որոնցում ևս առկա են էտման անհրաժեշտություն ունեցող ծառեր և այդ ուղղությամբ ևս ձեռնարկել համապատասխան աշխատանքներ:


Զեկուցվել է նաև, որ նոյեմբերի  14-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի պատշաճ կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները հիմնականում ավարտված են: Հստակեցված են բոլոր տարածքները, ձեռք են բերվել անհրաժեշտ քանակությամբ տնկիներ և պարագներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է գույքագրել նաև բոլոր այն տարածքները, որտեղ ամառային շոգերի պատճառով արձանագրվել էին հրդեհների դեպքեր և այդ տարածքները նույնպես նախապատրաստել ծառատունկ իրականացնելու համար:

 



 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ