Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ՏԱՐՈՍԸ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՆ. ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԱՎԵԼԱՑԱՎ

Արխիվ 12-16

ՏԱՐՈՍԸ ՄՆԱՑԱԾՆԵՐԻՆ. ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԱՎԵԼԱՑԱՎ

 

ԱԺ-ի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց պետական   վարձրատրության մասին օրենքում փոփոխություններ  եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով, ինչպես հայտնեց  ԱԺ սոցիալական հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ  Հակոբ Հակոբյանը,  նախատեսված է   դատախազության համապատասխան աշխատակիցների  վարձատրությունը համապատասխանեցնել  քննչական կոմիտեի  համապատասխան աշխատողների վարձատրությանը:

Բացի այդ` նախատեսվում է մարզի դատախազի եւ զինվորական կայազորի  դատախազի աշխատավարձերի գործակիցն ավելացնել ` ասել է թե` աշխատավարձերի ավելացում մոտ  հինգ տոկոսվ:  «Նպատակը մեկն է`  դատավորների եւ  դատախազների  մասին  միջազգային  պահանջների կատարում, որոնք ընդունել է  Հայաստանը  եւ աշխատավարձերի համապատասխանեցում»,- ասաց  Հակոբ Հակոբյանը:

ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանն էլ կատակեց` տարոսը մնացածներին:

Նախագիծը դրվեց քվեարկության եւ  ընդգրկվեց  մեծ օրակարգ:

Հուսանք աշխատավարձը բարձրանալուն զուգահեռ կբարձրանա նաեւ որոշ դատախազների թե' ինտելեկտը, թե' պրոֆեսիոնալիզմը, ինչն այսօր շատ է պակասում մեր արդարադատության համակարգում:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ