«ԲՈՐՈՒՍԻԱ» -«ՇԱԼԿԵ»՝3:2. ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ
Արխիվ 12-16
«ԲՈՐՈՒՍԻԱ»-«ՇԱԼԿԵ»՝3:2. ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ԳՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԵՂԻՆԱԿ
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 12-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ընդունեց Գելզենկիրխենի «Շալկեին» եւ պարտության մատնեց 3:2 հաշվով:
Հանդիպման 30-րդ րոպեին հաշիվը բացեց Սինձի Կագավան, 2 րոպե անց «Շալկեն» հավասարեցրեց հաշիվը, գոլի հեղինակ դարձավ հոլանդացի հարձակվող Կլաս-Յան Հունտելարը: Սակայն, «Բորուսիան» ընդմիջման գնաց հաշվի մեջ առջեւում լինելով: 43-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը իրացրեց անկյունային հարված, ինչից հետո Մատիաս Գինտերը գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2:1: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում Պյեր-Էմերիկ Օբամեյանգը խփեց իր թիմի երրորդ գնդակը: Իսկ հյուրերի երկրորդ գնդակն իր հաշվին գրանցեց Հունտելարը, հանդիպման 71-րդ րոպեին:
Այսպիսով, Թոմաս Տուխելի թիմը 29 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում եւ շարունակում է 5 միավոր զիջել առաջատար Մյունխենի «Բավարիային»:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk