ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ 3 ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ ԵՎՐԱՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱՅ ՊԱՏԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ 3 ՄԵԴԱԼ ԵՆ ՆՎԱՃԵԼ ԵՎՐԱՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Անապայում ավարտվեց կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 12 մարզիկներից միայն 3-ին հաջողվեց մեդալ նվաճել: 42 կգ քաշային Արթուր Շահբազյանը և 59 կգ Կարեն Ստեփանյանը նվաճեցին արծաթե մեդալ, իսկ 40 կգ քաշային Սարգիս Սարգսյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Արթուրը եզրափակչում 3:0 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Կարիբյան Բորիսին, իսկ Կարենը նույն հաշվով զիջեց ռուս Բեզսոլով Յարոսլավին: Հիշեցնենք, որ Սարգիսը կիսաեզրափակիչում պարտվել էր ռուս Նիկիտա Ռեոբրովի: Տեղեկատվությունը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
