ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՊԱՏՎԻՐԱԿ
Արխիվ 12-16ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ. ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒՆԻ ԵՐԿՈՒ ՊԱՏՎԻՐԱԿ
Անապայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայսատանը ներկայացնող Արթուր Շահբազյանն ու Կարեն Ստեփանյանը դուրս են եկել եզրափակիչ: Երեկ տեղի ունեցած կիսաեզրափակիչ մենամարտերում 42 կգ քաշային Արթուր Շահբազյանը 3:0 հաշվով հաղթեց վրացի Գեորգի Լազարաշվիլիին, իսկ 59 կգ քաշային Կարեն Ստեփանյանը 2:1 հաշվով հաղթեց մոլդովացի Նիկիտա Վդովիլենկոյին: 40 կգ քաշային Սարգիս Սարգսյանը 3:0 հաշվով պարտվեց ռուս Նիկիտա Ռոբրովին:
Այսօր տեղի կունենան եզրափակիչները: Արթուրը ոսկե մեդալի համար կպայքարի Ռուսաստանը ներկայացնող Բորիս Կարիբյաին հետ, իսկ Կարենը կմրցի Ռուսաստանի մյուս պատվիրակ` Բեզսոլով Յարոսլավի հետ: Տեղեկատվությունը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
