Քարաթափման հետեւանքով երկկողմանի փակվել է միջպետական ավտոճանապարհը
Արխիվ 12-16ՔԱՐԱԹԱՓՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐԿԿՈՂՄԱՆԻ ՓԱԿՎԵԼ Է ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ
Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի միջպետական ավտոճանապարհի (Մ17) 41-րդ կմ-ում այսօր` ժամը 19:00-ի սահմաններում, տեղի է ունեցել քարաթափում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը: Մոտ 400 խմ ծավալի քարաբեկորները ճանապարհի վերին շեմից ընկել են երթեւեկելիհատվածի վրա եւ ամբողջությամբ փակել այն:
Այս պահին Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները համապատասխան մեխանիզմներն ու հատուկ տեխնիկան մոտեցնում են փլուզման հատվածին, սակայն եղանակային վատ պայմանների, ուժեղ մառախուղի պատճառով ճանապարհի մաքրման եւ քարերի հեռացման աշխատանքները կավարտվեն միայն վաղն առավոտյան: Իսկ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. «Անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
