ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻԱՏԱՍՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ (ֆոտոշարք)
Արխիվ 12-16ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ (ֆոտոշարք)
Հայաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է նախապատրաստվել նոյեմբերի 19-29-ը Լեհաստանի Կոլոբժեկ քաղաքում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Այսօր Երևանի «Աշխատանք» մարզադահլիճում երիտասարդական հավաքականը թեթև մարզում անցկացրեց: Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտիկներից մարզմանը մասնակցեցին միայն երևանաբնակ մարզիկները: Նոյեմբերի 9-ին երիտասարդական հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ կմեկնի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ կանցկացնի 2-րդ ուսումնամարզական հավաքը: Արտասահմանյան հավաքը կտևի 10 օր:
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Ալեն Դանիելյանը (49 կգ), Վահե Բադալյանը (52 կգ), Հրայր Շահվերդյանը (56կգ), Սպարտակ Թամարյանը (60 կգ), Գառնիկ Պապիկյանը (64 կգ), Սոս Քոչարյանը (81 կգ) և Դավիթ Չալոյանը (91կգ): Տեղեկատվությունը՝Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի:






ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk