Սանկտ Պետերբուրգի նահանագապետի ուղեկցությամբ Երեւանի քաղաքապետն այցելել է «Լենֆիլմ» կինոստուդիա
Արխիվ 12-16Սանկտ Պետերբուրգի նահանագապետի ուղեկցությամբ Երեւանի քաղաքապետն այցելել է «Լենֆիլմ» կինոստուդիա
Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ուղեկցությամբ, այցելել է «Լենֆիլմ» կինոստուդիա:
Բարձրաստիճան հյուրերին համառոտ ներկայացնելով ՌԴ ամենահին կինոստուդիաներից մեկի պատմությունը՝ «Լենֆիլմ»-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Պիչուգինը նշել է, որ ազգային կինոյի ոսկե ֆոնդում ներառված հայտնի շատ ֆիլմեր հենց այս կինոստուդիայի արտադրանք են:
Նկարահանման առաջին տաղավարում Երեւանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանագապետը ծանոթացել են կինեմատոգրաֆիայի ժամանակակից տեխնիկային, դիտել «Լենֆիլմ»-ի ամենահաջողված ռեկվիզիտների (բեմիրերի) ցուցահանդեսը: Առանձնակի կարեւորելով կինոստուդիայի զարգացմանն ուղղված ծրագրերը՝ տնօրենը նշել է, որ հատկապես վերջին տարիներին զգալի աշխատանք է տարվել սարքավորումների արդիականացման, ինչպես նաեւ նոր ծրագրերի մշակման ուղղությամբ:
Որպես կարեւորագույն ձեռքբերում, կինոստուդիայի գլխավոր տնօրենն առանձնացրել է սեփական ֆիլմարտադրության վերականգնումը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
