«Մի կտոր կրակ»-ով մեկնարկեց երիտասարդական տոների միջոցառումների շարքը
Արխիվ 12-16«Մի կտոր կրակ»-ով մեկնարկեց
երիտասարդական տոների միջոցառումների շարքը
Նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային, իսկ նոյեմբերի 17-ին` Ուսանողության միջազգային տոնը: Այդ առթիվ այսօր Նկարիչների միությունում կայացավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհրդի կողմից կազմակերպած «Մի կտոր կրակ» խորագիրը կրող ցուցահանդեսը: «Մի կտոր կրակ» խորագիրը կրող ցուցահանդես-մրցույթով մեկնարկեց երիտասարդական տոների միջոցառումների շարքը:
Ցուցահանդեսին ներկա էր նաեւ ՀՀ Վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, ով շրջերլով ցուցասրահում ծանոթացավ գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի, գրաֆիկայի, քանդակի բաժինների ուսանողների աշխատանքներին` բարձր գնահատեց ցուցահանդեսին ներկայացված երիտասարդ ստեղծագործողների աշխատանքները եւ մասնագիտական հմտությունները: Ողջունելով ցուցահանդես-մրցույթը` Հ. Աբրահամյանն ընդգծեց, որ կառավարությունը երիտասարդների կողքին է, շարունակելու է աջակցել տաղանդավոր երիտասարդների կրթության ապահովմանը եւ մասնագիտական զարգացմանը:
Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆԸ
շնորհակալություն հայտնելով կառավարության ղեկավարին երիտասարդ ստեղծագործողների կողքին լինելու, նրանց աջակցելու եւ խրախուսելու, ինչպես նաեւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի դահլիճի վերակառուցման հարցում աջակցելու համար:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆՆ էլ իր հերթին նշեց, որ ամենամյա այս ցուցահանդեսն արդեն պրոֆեսիոնալ բնույթ է կրում եւ առանձնահատուկ տեղ ունի երիտասարդական միջոցառումներում: Ըստ նրա նման միջոցառումները հնարավորություն են տալիս բացահայտել, ինչպես նաեւ ավելի ճանաչելի դարձնել տաղանդավոր երիտասարդ ստեղծագործողներին:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
