«ԳԵՐԱԶԱՆՑԻԿ» ՄԱՐԶՊԵՏՆ ԱՆՏԵՂՅԱԿ Է ԻՐ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16«ԳԵՐԱԶԱՆՑԻԿ» ՄԱՐԶՊԵՏՆ ԱՆՏԵՂՅԱԿ Է ԻՐ ՄԱՐԶՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մեկ շաբաթի ավելի է, որ բնապահպաններ ահազանգել են Լոռու մարզի Դսեղ եւ Եղեգնուտ անտառներում տեղի ունեցած ծառահատումների մասին, սակայն օրեր առաջ ԱԺ եկած եւ բյուջեի քննարկմանը մասնակցած Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Իրավունք»-ի հետ զրույցում ասել էր, որ տեղյակ չէ`ինչ ծառահատումների մասին է խոսքը:
Անցել է մի քանի օր, սակայն Արթուր Նալբանդյանը «Իրավունք»-ին տեղեկացրեց, որ ծառահատումներն իր իրավասությունից դուրս են: «Եթե գործ կա հարուցված, համապատասխան մարմինները կպարզեն, եվ ամեն ինչ պարզ կդառնա»,- ասաց մարզպետը:
Արթուր Նալբանդյանը նաեւ հավաստիացրեց, որ նման մեծ չափով ծառահատումներ Լոռու մարզում հաճախ չեն լինում:
Հ.Գ. Զարմանալի է, որ մարզպետն այսքան «թեթեւությամբ» է վերաբերվում ծառահատման խնդրին եւ մի տեսակ կարծես թե անտարբեր է տեղի ունեցածի հանդեպ: Ինչ է նշանակում` տեղյակ չեմ խոսքն ինչի մասին է: Չէ՞ որ դեպքից անցել էր մոտ մեկ շաբաթ: Տպավորությունն այնպիսին է, որ Արթուր Նալբանյանը, ում իշխանական որոշ շրջանակներ բնութագրում են որպես «գերազանցիկ» մարզպետի, միայն մշակութային խնդիրներով է հետաքրքրվում:
Հիշեցնենք` այս տարի մարզպետն արժանացավ «Արտավազդ» մրցանակին թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk