Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները

ԿՈՒՐԹԱՆ ԳՅՈՒՂԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ «ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ»

Արխիվ 12-16

ԿՈՒՐԹԱՆ ԳՅՈՒՂԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ «ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ»

 

Հոկտեմբերի 10-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ` Կուրթան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել «Հանուն խաղաղության» ծրագրի առաջին հանդիպումը, որի ընթացքում «Քրիստոնեությունն ու խաղաղությունը» թեմայի շուրջ բանախոսությամբ հանդես է եկել տարածաշրջանի հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՄԵՐՈՒԺԱՆ քահանա ՍՈՂՈՅԱՆԸ: Այնուհետեւ ծրագրի պատասխանատուները ներկայացրել են ծրագրի ողջ ընթացքը, լսել պատանիներին հուզող հարցերը եւ տվել սպառիչ պատասխաններ: «Իրավունքի» հետ զրույցում ծրագրի պատասխանատու ՎԱՀԵ-ԴԱՎԻԹ ԽԱՉԻԿՅԱՆՆ ասաց հետեւյալը. «Ծրագիրը նպատակ ունի Լոռու մարզի Կուրթան եւ Վարդաբլուր համայնքների պատանիներին ցույց տալ քրիստոնեական խաղաղասիրության ու խաղաղ հարեւանության կարեւորությունը, նրանց շրջանում սերմանել խաղաղասիրական գաղափարներ` նպաստելով 14-16 տարեկանների շրջանում խնդիրների խաղաղ կարգավորման նախընտրելիության մակարդակի բարձրաացմանը: Ծրագրի առաջնային նպատակն է շահառուներից յուրաքանչյուրին ցույց տալ, որ ցանկացած խնդրի կարգավորման լավագույն տարբերակը խաղաղ կարգավորումն է», - հավելեց մեր զրուցակիցը:

Ի դեպ, նշենք, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու եւ այն լայն արձագանք է գտել ոչ միայն Կուրթան գյուղում, այլ նաեւ հարեւան համայնքներում:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ