ԲՀԿ-ԻՑ ՀԵՌԱՑԱԾՆԵՐԸ ՀԵ՞Տ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արխիվ 12-16ԲՀԿ-ԻՑ ՀԵՌԱՑԱԾՆԵՐԸ ՀԵ՞Տ ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ ԲՀԿ-ից դուրս եկած Արայիկ Աղաբաբյանը կուսակցություն հետ վերադառնալու դիմում է ներկայացրել: «Իրավունք»-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից պարզեց` ինչո՞վ է պայմանավորված Արայիկ Աղաբաբյանի այս քայլը: «Արայիկ Աղաբաբյանը հասարակական մեծ վստահություն վայելող հասարակական-քաղաքական գործիչ է: Պարբերաբար ենք ասել, որ մեր գործընկերների հետ ունենք բարի դրացիական հարաբերություններ»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Հնարավոր է ԲՀԿ-ից հեռացած այլ պատգամավորներ եւս հետ վերադառնան կուսակցություն: Վահե Էնֆիաջյանը ոչինչ չբացառեց. «Նախապես ինչ-որ բաներ չեմ ուզում ասել, նման մտադրություններ եղել են»:
Մանրամասները`տեսանյութում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
