5-ԱՄՅԱ ՄՀԵՐԸ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է՝ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԸ (տեսանյութ)
Արխիվ 12-165-ԱՄՅԱ ՄՀԵՐԸ ՄՈՒԼՏՖԻԼՄԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ Է՝ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԸ (տեսանյութ)
Օրեր առաջ համացանցում հայտնվեց փոքրիկ բռնցքամարտիկ Մհեր Փոռեյանի մասին պատմող տեսանյութ, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Բռնցքամարտը եւ մարզաձեւի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը 5-ամյա Մհերին մուտֆիլմերից եւ բակային խաղերից տարել է դեպի ռինգ ու մարզումներ: Փոքրիկի հայրը՝ «K1» մարզաձեւի աշխարհի կրկնակի չեմպիոն էդուարդ Փոռեյանը վստահ է, որ Մհերը բռնցքամարտի աշխարհի ապագա չեմպիոն է. «Երեխան իսկապես շատ տաղանդավոր է, սա չեմ ասում որպես հայր, ինքս էլ մարզիկ եմ ու կարող եմ ասել եթե լրջորեն հետեւենք նրան ապա բոլոր շանսերը կան, որ Մհերը լուրջ հաջողությունների հասնի: Այժմ երեխային տանում եմ բռնցքամարտի տարբեր դպրոցներ, որտեղ մարզվում են 5-6 տարեկան երեխաներ: Թեեւ այդ տարիքային խմբի համար մրցաշարեր չկան, բայց ես պատրասվում եմ կազմակերպել»,- «Իրավունքի» հետ զրույցում նշեց Էդուարդ Փոռեյանը:
-Որքա՞ն ժամանակ է Մհերը զբաղվում բռնցքամարտով:
-2-3 ամիս է Մհերը մարզվում է ու արդեն գերազանց տեխնիկա ունի: Իր տարիքային խմբի 5-6 երեխայի հասցրել է հաղթել: Ես ունեմ խումբ, երբ ինչ-որ մեկին ձեռքով ինչ-որ հնարք եմ սովորեցնում նա կողքից լսելով ու տեսնելով ավելի արագ է սովորում եւ մարտի ժամանակ իրականացնում այնպիսի հնարքներ, որոնք մեծերին անգամ տրվում են, երկար մարզումների արդյունքում:
-Ինչպե՞ս առաջացավ սերը բռնցքամարտի նկատմամբ այդքան վաղ տարիքից:
-Ես աշխարհի կրկնակի չեմպիոն եմ K1 մարզաձեւից, տեսնելով իմ մենարատերը Մհերը ոգեւորված մարզվում է, բոլոր 5 տարեկան երեխաները մուլտֆիլմ են դիտում, իսկ Մհերը՝բռնցքամարտի մենամարտեր:
-Երեխայի համար հայրը ամենալավ օրինակն է, ավելի հավանական կլիներ, որ Մհերին հետաքրքրեր «K1» մարզաձեւը…Ինչո՞ւ հենց բռնցքամարտ:
- Ես էլ եմ զարմանում ինչո՞ւ հենց բռնցքամարտ, բայց դեմ չեմ նրա որոշմանը: Պետք է ասեմ, որ երեխան շատ ուժեղ ձեռքի հարվածներ ունի…
-Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներից, ո՞ւմ մենամարտերն է առավել հաճույքով դիտում Մհերը:
-Ֆիլիպինցի Մենի Պակյաոյի մենամարտերը, ասում է նա ամենաուժեղն է...
Զրուցեց՝ ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

