«ՊԱՐՏՔԱՅԻՆ ԲԵՌ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՆԳԱՄ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ»
Արխիվ 12-16«ՊԱՐՏՔԱՅԻՆ ԲԵՌ ՈՒՆԵՆՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՆԳԱՄ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԸ»
Երեկ ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «ՀՀ եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը, որով Հայաստանի Հանրապետությանը կտրամադրվի 300 միլիոն դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ: Գործադիրի նիստից հետո ՀՀ էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ անդրադառնալով վերոնշյալ համաձայնագրին եւ ՀՀ արտաքին պարտքի ավելացմանը` նշեց.
–Դրանց ծավալները հաշվարկված են, ու այդ բեռը տնտեսագիտական իմաստով մեծ է, թե փոքր, կախված է տնտեսության արդյունավետությունից: Այս վարկը 10 տարի արտոնյալ ժամկետով է, այսինքն` 10 տարի դեռ ոչ մի ազդեցություն չի ունենա մեր պարտքային բեռի վրա: Համաշխարհային բանկից էլ, երբ վերցնում ենք 14 տարի արտոնյալ ժամկետով, եկող 14 տարվա վրա այն ազդեցություն չի ունենում: Մնացածը մեզանից է կախված, որ ջանքեր գործադրենք` այդ հարաբերակցությունը հնարավորինս պակասեցնելու ու արդյունավետության բարձրացման միջոցով պարտքերն ավելի էֆեկտիվ դարձնելու ուղղությամբ: Եթե այս տարի արդյունաբերության աճը համեմատեք մնացած երկրների հետ, կտեսնեք, որ մեր ցուցանիշները լավագույններից են: Պարտքային բեռ ունենում են աշխարհի անգամ զարգացած երկրները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

