Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ «Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս

ՀԵՐԹԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ԱՂԵՏԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ

Արխիվ 12-16

ՀԵՐԹԱԿԱՆ ՕԴԱՅԻՆ ԱՂԵՏԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ

 

Այն, որ Եգիպտոսում՝ Սինայի թերակղզում օրերս ռուսական A-321 ինքնաթիռի կործանման պատմությունն անցած տարի Ուկրաինայում ոչնչացված մալազիական ինքնաթիռի օրինակով պետք է արագորեն տեղափոխվեր աշխարհաքաղաքական շահարկումների հարթություն, իհարկե սպասելի էր: Ընդ որում՝ անկախ ինքնաթիռի կործանման պատճառներից:

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ԹԵԺԱՑՆՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾԸ

Երկար սպասելու կարիք էլ չեղավ. ինքնաթիռի կործանումից գրեթե անմիջապես հետո հիմնական բացատրություններից մեկի կարգավիճակով օրակարգ մտավ ավաբեկչության վարկածը, եւ վերջին օրերին այն ամբողջովին աղետի թեման տեղափոխեց աշխարհաքաղաքական հարթություն: Եվ նկատենք, որ եթե ահաբեկչության վարկածն առաջինը շրջանառության մեջ դրեց «Իսլամական պետությունը», թե դա իր ձեռքի գործն է ու հետո էլ սկսեց համառորեն առաջ տանել, ապա ԻՊ-ի հետ մեկտեղ այդ վարկածն ակտիվորեն ծաղկեցնում է Արեւմուտքը: Նախ՝ արեւմտյան ամենահեղինակավոր ավիաընկերություններն սկսեցին ցուցադրաբար հրաժարվել Սինայի թերակղզով թռչելուց: Ապա՝ ահաբեկչության թեմային փորձեց ապացույցներ կցել ամերիկյան Պենտագոնը՝ պաշտոնապես հայտարարելով, որ իրենց արբանյակներից մեկն այդ հատվածում բռնկում է արձանագրել: Ճիշտ է՝ հայտարարությունը հստակ չէր, թե՝ չենք էլ կարող մեկնաբանել, թե ինչ բռնկում էր, բայց միայն ակնարկն էլ բավական էր՝ միանգամից ինքնաթիռի հետ կապված պայթյունի մասին մտածելու համար: Դրանից հետո արդեն ահաբեկչության վարկածի օգտին ծանրակշիռ քայլ կատարեց Մեծ Բրիտանիան՝ կառավարության մակարդակով խոսելով դեպի Շարմ Էլ Շեյխ թռիչքներն արգելելու եւ նույնիսկ՝ իր քաղաքացիներին այդ ուղղությամբ մեկնելու մասին:

Էլի նույն զգուշավոր տոնայնությունն էր. ըստ վարչապետ Քեմերոնի՝ աղետի պատճառը «կարող էր պայթուցիկ սարքը լինել»: Բայց ահա ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը շատ ավելի առաջ գնաց՝ ակնարկելով նաեւ հետախուզական կոնկրետ տվյալների մասին. «Կա լրջագույն հավանականություն, որ օդանավում պայթուցիկ սարք է եղել»: Եվ նույն՝ հետախուզական տվյալների մասին սկսեցին խոսել նաեւ ԱՄՆ-ից:
Իհարկե՝ ահաբեկչության վարկածն ի սկզբանե էլ եղել եւ մնում է հիմնականներից մեկը: Բայց դրանով հանդերձ էլ՝ բավականին տարօրինակ իրավիճակ է ստացվում. տրամաբանորեն՝ ահաբեկչության վարկածի հաստատման դեպքում Ռուսաստանը որեւէ վիճարկման ոչ ենթակա իրավունք ¥այդ թվում՝ բարոյական¤ կստանա շեշտակիորեն ծանրացնել իր ռազմական գործողությունները Մերձավոր Արեւելքում: Այսինքն, եթե հիմա պետքարտուղարի ոչ անհայտ օգնական Վիկտորիա Նուլանդը մեղադրական տոնով հայտարարում է, թե՝ ռուսները ցամաքային տեխնիկա, մասնավորապես՝ հրետանի են կենտրոնացնում Սիրիայում, ահաբեկչության վարկածի հաստատման դեպքում ամերիկյան այդ դիրքերը նկատելիորեն կթուլանան, քանի որ Մոսկվան հնարավորություն կունենա Վաշինգտոնին հիշեցնել, թե Նյու Յորքի հայտնի ահաբեկչությունից հետո, որպես պատասխան, ԱՄՆ-ը քանի երկրներում պատերազմ սկսեց: Այսինքն՝ տրամաբանորեն ԱՄՆ-ը պետք է փորձեր հնարավորինս թուլացնել A321 ինքնաթիռի կործանումն ԻՊ-ի հետ կապելու տրամադրությունները եւ ՌԴ-ն էլ՝ սրեր: Բայց միանգամայն հակառակն է ստացվում՝ Վաշինգտոնն է դարձել ահաբեկչության վարկածի հիմնական քարոզիչն այն դեպքում, երբ պատմության երկու հիմնական դերակատարները՝ ՌԴ-ն եւ Եգիպտոսը, գոնե այս փուլում փորձում են հնարավորինս հեռու մնալ կտրուկ գնահատականներից՝ վկայակոչելով ընթացող քննությունը: Եգիպտոսին կարելի է հասկանալ. ինքնաթիռի աղետն արդեն իսկ սկսել է ծանր ազդել տնտեսության վրա, իսկ վարկածի հաստատման դեպքում Կահիրեն նախ ռուսներին պետք է պատասխան տա, թե այդ ինչպե՞ս են իր օդանավակայանում պայթուցիկ մտցրել ինքնաթիռ, եւ մնացած ողջ աշխարհին էլ, թե՝ եգիպտական մյուս օդանավակայաններում է՞լ է նույն անվերահսկելի վիճակը եւ այլն: Ուրեմն՝ Կահիրեին մնում է միայն աղետը կապել ինքնաթիռի անսարքության հետ, թե՝ շարժիչն է պայթել: Դա էլ արդեն դառնում է Airbus-ներին՝ Ֆրանսիային ուղղված մարտահրավեր. ուրեմն այդ ինքնաթիռների շարժիչները կարող են օդում պայթե՞լ:

ՑԱՆԿԱՑԱԾ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԷԼ ԱՄՆ-ԻՆ ՁԵՌՆՏՈՒ Է

Բայց ի տարբերություն Եգիպտոսի՝ դեռ տեսանելի չէ բացատրությունը, թե ռուսնե՞րն ինչու են դեռ փորձում հեռու մնալ ահաբեկչության վարկածից: Դրա հաստատվելը, իհարկե, կնշանակեր, որ ռուսները ահաբեկչության դեմ խոցելի են: Միաժամանակ հնարավոր է, որ հաստատվելուց հետո բուն Ռուսաստանում թափ հավաքի այն քարոզչությունը, թե, տեսեք, Սիրիայում անիմաստ պատերազմ սկսեցինք, եւ ահա պատասխանը, ու նման պատասխաններ դեռ շատ կլինեն, ուրեմն պետք է այնտեղից զորքերը հեռացնել: Բացի դրանից, եթե իրոք ահաբեկչություն է եղել, ապա Մոսկվան կանգնելու է պատասխան հարված հասցնելու հրամայականի առաջ. հակառակ դեպքում որոշակի վտանգի տակ կդնի դժվարությամբ ձեռք բերված ներկայիս կշիռը: Իսկ պատասխան հարվածը նշանակում է մասնավորապես սիրիական ուղղությամբ օդային հարվածներով բավարարվելու ռազմավարության վերանայում, միգուցե նաեւ՝ ցամաքային գործողություններ: Իսկ դա ենթադրում է զոհեր, ինչը նույնպես Ռուսաստանում հակապատերազմյան քարոզչության հարմար թեմա կլինի:
Ամեն դեպքում նկատենք, որ Ռուսաստանն իր ներկայիս ստրատեգիայով Սիրիայում ակնհայտորեն ծանրակշիռ ռազմական ու առավելեւս՝ քաղաքական հաջողություններ ունի, իսկ ԱՄՆ-ը՝ ձախողումներ, եւ այդ իրավիճակը ժամանակի ընթացքում էլ ավելի ընդգծված է դառնում: Մինչդեռ՝ ահաբեկչությունը ոչինչ չտալով Մոսկվային՝ մի բան էլ խոստանում է մեծ կամ փոքր խնդիրներ ստեղծել: Օրինակ՝ զուտ ռազմական տեսանկյունից. եթե օդային հարվածների ռազմավարությունը հաջողություններ է ապահովում, այն էլ՝ առանց կորուստների, էլ ո՞ւմ է պետք նաեւ ցամաքային գործողությունը, որը բացի կազմակերպչական գլխացավանքից եւ ծախսերից, անխուսափելիորեն նաեւ մարդկային կորուստներով եւ տարաբնույթ քաղաքական վտանգներով է ուղեկցվելու: Կամ ԱՄՆ-ի տեսանկյունից. եթե ամերիկյան քաղաքականությունը բացահայտորեն պարտվում է, ապա ավելի լավ չէ՞, որ հաղթանակը ռուսների վրա առավելագույնս ծանր նստի: Իսկ ահաբեկչության վարկածի հաստատումը միգուցեեւ ռուսներին լայն պատերազմի մեջ քաշելու վերջին հնարավորությունն է: Առավելեւս, որ իրավիճակը բարդացնող մեկ այլ գործոն էլ է սկսում նկատվել: Այսպես՝ ընտրություններից գլուխն ազատած Էրդողանի ԱԳ նախարար Ֆիրիդուն Սինիրլիօղլուն նախօրեին հայտարարեց. «Ծրագրում ենք առաջիկա օրերին ռազմական գործողություններ սկսել ԻՊ-ի դեմ»: Վերլուծական հանրությունը հիմնականում այն տպավորությունն ունի, որ թուրք նախարարի խոսքը նաեւ ցամաքային պատերազմի մասին է, ընդ որում՝ մասնավորապես Սիրիայի տարածքում: Դրանից զատ՝ շատերն էլ հիշել են այն մասին, թե Վաշինգտոնն ինչքան էր երազում թուրքական զորքերին տեսնել Սիրիայում «դեմոկրատիա» տարածողի դերում, իսկ Սինիրլիօղլուն էլ իր այդ հայտարարությամբ ընդգծեց, որ ԻՊ-ի դեմ այդ իրենց պատերազմին զուգահեռ՝ «Սիրիական հարցը եւս լուծման է սպասում»: Եվ, հասկանալի է՝ «դեմոկրատական արժեքների շրջանակներում»:
Այսպիսով՝ կա այն տարբերակը, որ թուրքերը եւս կփորձեն առաջին դեմքով խառնվել սիրիական հակամարտության մեջ: Ռուսական օդա-տիեզերական զորքերի գլխավոր հրամանատար Վիկտոր Բոնդարեւն էլ հաստատեց, որ ՌԴ-ն Սիրիայում սկսել է նաեւ հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային միջոցներ կենտրոնացնել՝ «տարաբնույթ ֆորս-մաժորային» իրավիճակներին պատրաստ լինելու համար, հուշում է, որ նման բարդ իրավիճակներ, այնուամենայնիվ, հաշվարկների մեջ ներառվում են: Եվ նկատենք, որ ռուսական առաջնակարգ զենիթահրթիռային միջոցները ¥նաեւ C-330-ներ եւ նույնիսկ՝ C-400-ների մասին խոսակցություններ կան¤ հազիվ թե ԻՊ-ի չունեցած ավիացիայից պաշտպանվելու նպատակ հետապնդեն:
Այսպիսով՝ ռուսական օդանավի կործանումն ահաբեկչությամբ բացատրելու վարկածն անշուշտ նման ֆորս-մաժորային իրավիճակների առաջացմանն առնվազն նպաստող գործոն կարելի է դառնալ, ինչը, թերեւս, ամենաշատը Վաշինգտոնի համար կարող է հետաքրքիր լինել: Դրանից զատ՝ ահաբեկչության այդ վարկածը նաեւ Մոսկվայի եւ Կահիրեի հարաբերությունները սառեցնելու միջոց կարող է դառնալ: Եվ նույնիսկ, եթե պաշտոնապես ընդունվի ոչ թե ահաբեկչության, այլ՝ A-321 ինքնաթիռի շարժիչների պայթելու վարկածը, ապա այն կարող է Airbus-ի հեղինակությանը, այսինքն՝ Ֆրանսիային եւ վերջնարդյունքում՝ Եվրոպային ուղղված ծանր հարված դառնալ, ու էլի շահողն ԱՄՆ-ն է լինելու՝ ի դեմս «Բոինգի» ¥ի վերջո չմոռանանք Volkswagen-ի հետ կապված ցնցող պատմությունը, որը հուշում է, որ եվրոպական տնտեսական առաջատարներին թուլացնելն ամերիկյան ռազմավարության մասն է¤: Եվ այդ ինչպե՞ս է ստացվում, որ ինչ տեսանկյունից էլ նայում ես A-321-ի թեմային, միայն Վաշինգտոնի հնարավոր օգուտն է երեւում...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Հայաստանի հսկայական տաղանդ ունեցող ֆուտբոլիստը. Սպերցյանը` Պրո լիգայի գլխավոր նորեկներից մեկըԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. ArmlurԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էՌԴ քաղաքացիներն իրենց ընտրությամբ ցույց տվեցին, որ «ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». Շարմազանով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված