ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ԲՀԿ-ԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ. «ԴԵՌ ՉԻ ՀԱՍՑՐԵ՞Լ ԴԱՌՆԱԼ ԻՇԽԱՆԱՄԵՏ»
Արխիվ 12-16ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ` ԲՀԿ-ԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ. «ԴԵՌ ՉԻ ՀԱՍՑՐԵ՞Լ ԴԱՌՆԱԼ ԻՇԽԱՆԱՄԵՏ»
ԱԺ-ում շարունակվում է հաջորդ տարվա բյուջեի քննարկումները: Մինչ ոլորտի ղեկավարներին լսելը, ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացնում է, թե 2016 թ-ի բյուջեով ինչքան ֆինանսական հատկացումներ են արվել այս կամ այն ոլորտին: Ընդդիմադիր մի քանի պատգամավորներ, սակայն, հաճախ ուղղում են այնպիսի հարցեր, որոնց իրավասու չէ պատասխանել փոխնախարարը: Կես կատակ, կես լուրջ` Պավել Սաֆարյանից հարցրինք` ընդդիմադիրներն ինչ են ուզում նրանից` նրան ուղղելով այնպիսի հարցեր, որոնց հասցեատերը ինքը չէ: «Պատգամավորները չէ, պատգամավորը: Վահան էր, չէ՞ անունը»,- ասաց Սաֆարյանը` նկատի ունենալով ԲՀԿ-ական Վահան Բաբայանին:
-Նա ընդդիմադի՞ր է:
-Այո:
-Դեռ չի հասցրել իշխանամետ դառնալ ծիծաղում եւ կատակում է փոխնախարարը:
-Բայց, այնուամենայնիվ, կարծես թե նկատելի էր` ուղղում էին այնպիսի հարցեր, որոնց հասցեատերը Դուք չեք, ինչպես մի քանի անգամ ասացիք:
-Դե բնական է, չկա այնպիսի դասագիրք, որ մարդիկ կարդան իմանան, որ հարցն ում տան: Խիստ մի մոտեցեք:
-ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն էլ երեկ կարծես զայրացավ ձեր պատասխանից:
-Ո՞ւմ վրա էր զայրացած: Ինքն աշխարհի վրա էր զայրացած (ծիծաղում է -խմբ.): Ինքն ինձ վրա կենտրոնացած չէր: Ինքն էլ ասաց` երբեք չի զայրանում:
Հ.Գ. Ի դեպ, 2016 թ-ի բյուջեի քննարկումների ընդդիմադիր ՀԱԿ-ը չի մասնակցում: Հիմնականում ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչներն են ակտիվ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

