Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

ԵՎՐԱԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԵՎՐԱԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

 

Եվ այսպես, բրիտանացի տխրահրչակ պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հակահայկական զեկույցը Արցախի հարցով Փարիզում հաստատվեց ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից եւ դարձավ ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգի հարց: Ադրբեջանական «խավիարային» դիվանագիտությունը գրանցեց իր հերթական խայտառակ հաջողությունը, եւ բրիտանացի պատգամավորը փաստորեն իր սեւ գործը հասցրեց ավարտին սեփական լիազորությունները սպառվելուց երեք օր առաջ:

ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԱՐԿԱԲԵԿՎԱԾ ԿԱՌՈՒՅՑ

Սա ամենեւին էլ առաջին դեպքը չէ, երբ մեր թշնամին ԵԽԽՎ-ում կաշառքների միջոցով հարց է լուծում: Ընդհանրապես, դրա շուրջ քանիցս եղել են սկանդալային հրապարակումներ եվրոպական մամուլում, եւ հենց Եվրոպայում ԵԽԽՎ-ն ունի կոռումպացված կառույցի համբավ:
Իսկ թե ինչու է այդպես` դա էլ ունի իր օբյեկտիվ պատճառները: ԵԽԽՎ-ն ստեղծվել է որպես կառույց` հատուկ հետխորհրդային երկրներն ընդգրկելու նպատակով, եւ «հին» Եվրոպայի երկրները այդ կառույցին պատգամավոր եւ պաշտոնատար անձ են հատկացնում «մնացորդային» սկզբունքով, գործուղելով այնպիսի գործիչների, ում կարիերան այլեւս առաջընթացի տեղ չունի: Ու Եվրոպայի քաղաքական թոշակառուների պարագայում կաշառառության հավանականությունը կտրուկ աճում է, քանզի սեփական հայրենիքում այլեւս աճելու տեղ չունեն, ու հետեւաբար բացակայում է նաեւ խայտառակվելու վախը:

Ինչ վերաբերում է «խավիարային» դիվանագիտությանը հակազդելուն, ապա մեկնաբանելով Ռոբերտ Ուոլթերի խայտառակ զեկույցը` ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ կաշառելու մրցավազքի մեջ մտնելը Հայաստանին հարիր չէ: Նա վերհիշեց ոչ վաղ անցյալը, երբ 2013-ին հենց Ուոլթերը ղեկավարում էր ադրբեջանական նախագահական ընտրություններում դիտորդական առաքելությունը, իր զեկույցում այդ ընտրությունները փայլուն էր որակել, իսկ Ուոլթերն ու նրա ղեկավարած պատվիրակության անդամները տուն էին վերադարձել թանկարժեք նվերներով, խմիչքով, խավիարով, գորգերով եւ կլորիկ գումարներով:
«Մենք, իհարկե, շատ լավ գիտակցում ենք, որ քարոզչության համար նաեւ գումար է անհրաժեշտ: Բայց հարկավոր է նաեւ այլ բան` խոսելու եւ լսելու ունակություն: Մենք շարժվում ենք այդ ուղիով, եւ բավական հաջողությամբ»,- հայտարարեց Շավարշ Քոչարյանը:
Ուոլթերի խայտառակ զեկույցը եւս մեկ անգամ առիթ է տալիս մտորելու` թե արդյոք նպատակահարմար է մեր հետագա ներկայությունը ԵԽԽՎ-ում: Կարծես թե, բավականին քիչ են դեպքերը, երբ այդ կառույցի միջոցով առաջ են տարվել բանաձեւեր, որոնք օգտակար կլինեն ՀՀ արտաքին քաղաքականության համար: Փոխարենը` բավականին հաճախ Ստրասբուրգում ստացել ենք տհաճ անակնկալներ, ընդ որում ոչ միայն Ադրբեջանի ու Թուրքիայի խաղերի շնորհիվ, այլեւ ԱՄՆ-ի «պասով» սույն կառույցը իր քիթը խոթել է մեր ներքին գործերի մեջ: Միաժամանակ քիչ չեն եղել դեպքերը, երբ մեր «նարնջագույն» ընդդիմադիրները` մասնավորապես Լյովիկ Զուրաբյանն ու Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ ամբիոնն օգտագործել են մեր երկիրը վարկաբեկելու նպատակով, եւ ուշագրավ է, որ Զարուհի Փոստանջյանը հաճախ չի խորշել ՀՀ իշխանությունների դեմ որեւէ հարց բարձրացնելու նպատակով նաեւ ստորագրություններ վերցնել թուրք եւ ադրբեջանցի պատգամավորներից:
Խոշոր հաշվով, ԵԽԽՎ-ի կասկածելի ծառայություններից չօգտվելու դեպքում մենք ավելի շուտ կշահենք, քան կտուժենք: Օրինակ` ռուսները բավականին թեթեւ էին տարել այն փաստը, որ Ղրիմի վերամիավորումից հետո իրենց պատվիրակությանը զրկել էին ձայնի իրավունքից: Օրինակ` ՌԴ Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն նշել է, որ ռուսական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում կշարունակի իր աշխատանքը միայն լիազորությունների ամբողջ ծավալը վերականգնելուց հետո, իսկ այդպես ռուս պատգամավորներն այդտեղ անելիք չունեն: Ի դեպ, եւս մի հանգամանք` Ռուսաստանի պես գերտերությանը ԵԽԽՎ-ից դուրս մղելու փաստը ինքնին կասկածի տակ է դնում այդ մարմնի որոշումների լեգիտիմությունը որպես այդպիսին:
Սակայն, միայն կաշառքը չէ, որ նպաստել է ԵԽԽՎ քաղաքական կոմիտեի կողմից Ուոլթերի զեկույցի հաստատումը: Այդտեղ իր դերն ունի մեր տարածաշրջանում գերտերությունների բավականին սուր առճակատումը: Եվ հենց այդ առճակատումով էլ պետք է բացատրել եւ այն, որ այժմ` սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ` «քեռի Սեմը» փորձում է մեր երկրում ակտիվացնել հինգերորդ շարասյուները:

ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

Անշուշտ, ամերիկյան տերերի նյարդային ռեակցիայով պետք բացատրել որոշ գործողությունները: Խոսքն անձամբ դեսպան Միլսի մակարդակով արված հայտարարության մասին է` ի պաշտպանություն հենց արտաքին դրդումով իրենց առաջին համաժողովն արած համասեռամոլների, ինչպես նաեւ աղանդավորական եւ աղանդամերձ գործունեության ակտիվացումը: Մեր քաղաքացիները նկատել են, որ, օրինակ, Եհովայի վկաների փողոցային քարոզչությունը հասել է աննախադեպ լկտիության: Ակտիվացել է նաեւ գրանտակերների գործունեությունն ի պաշտպանություն աղանդների: Օրինակ` այդ շպիոնօնիկական 20-ից ավելի կազմակերպություններ հայտարարություն են ստորագրել` ընդդեմ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, այն բանի համար, որ նրանք աղանդների դեմ պայքարելու նկատառումներով հորդորել էին Հանրային հեռուստատեսության ղեկավարությանը ավելի շատ տեղ տալ հոգեւոր հաղորդումներին:
Իսկ Սահմանադրությանը «ոչ» ասող ընդդիմադիրների գործունեությունը գնալով ավելի ու ավելի է ստանում կրկեսային բնույթ: Որոշ դեպքերում էլ նրանց գործողությունները հատում են բարոյականության բոլոր սահմանները: Այսպես, «Նոր Հայաստանի» 37 ակտիվիստների` Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, Թբիլիսիի Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում անցկացրած ցույցն ընդդեմ եկեղեցու վերաօծմանը մասնակցող ՀՀ նախագահի, շատերն ընկալել են գրեթե որպես սրբաապղծություն:
Իսկ ամենածիծաղաշարժն անշուշտ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լյովիկ Զուրաբյանի հիստերիկ ֆոկուսներն են:
«Հայ Ազգային կոնգրես կուսակցությանը եւ ինչու ոչ, նաեւ խմբակցությանը ավելի մեծ հեղինակազրկում որեւէ քաղաքական ուժի կամ դրա ներկայացուցչի կողմից չէր արվի, որքան արվեց Զուրաբյանի կողմից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը` անդրադառնալով ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ Զուրաբյանի վարքագծին: Հիշեցնենք, որ Զուրաբյանը Մատվիենկոյին փորձում էր համոզել, որպեսզի վերջինս հորդորի ՀՀ իշխանություններին հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից: Բնականաբար, ռուս պաշտոնյան հիշեցրեց, որ դա բացառապես Հայաստանի ինքնիշխան գործն է, Լյովիկն էլ նկատելով, թե դեմքի ինչ արտահայտություն են ստացել այլ պատգամավորները, Մատվիենկոյին ասաց, որ կատակ է անում: Այդ ամոթալի եւ ծիծաղաշարժ պատմությունը հանրությանն էր ներկայացրել պատգամավոր Թեւան Պողոսյանը, ինչին ի պատասխան` Լյովիկ Զուրաբյանը նրան անվանել էր ստախոս հանրապետական, եւ այդ ամենը բերեց նրան, որ վրդովված Թեւան Պողոսյանը խոստացել է մի օր «լավ քոթակել» Լյովիկին:
Անշուշտ, ոչնչով ավելի խելամիտ չէ եւ «Չեք անցկացնի» նախաձեռնության մեջ միավորված գրանտակերների վարքագիծը: Նրանց չարությամբ լեցուն զազրախոսության պատճառով արդեն բավականին տհաճ է դարձել որոշ կայքեր եւ Ֆեյսբուք մտնելը: Պարզ է, որ ագրեսիայի չափաբաժինը գնալով աճելու է, եւ պարզ է նաեւ դրա պատճառը` բոլորն էլ գիտեն, որ հանրաքվեին Սահմանադրությունը լավ էլ անցնելու է, ու դրան արձագանքում են հիստերիայով եւ ծաղրածուին վայել արարքներով:
Ի դեպ, մայրաքաղաքում տեղադրված հանրաքվեի քարոզչության համար նախատեսված անվճար ստենդները դեռեւս լցված չեն «կողմ» կամ «դեմ» քարոզչության նյութերով: Ճակատագրի հեգնանքով դրանց առաջին օգտագործողը եղան երեք Գայ Ֆոքսի դիմակներով երթ արած երիտասարդները` Շանթ Հարությունյանի որդի Շահենի գլխավորությամբ, որպեսզի այդտեղ փակցնեն երթի հրավիրող թռուցիկները: Սակայն, ո՛չ այդ թռուցիկներում որեւէ բան կա Սահմանադրության մասին, ո՛չ էլ Սահմանադրության մասին այդ երիտասարդներն առհասարակ խոսում են: Ընդհակառակը` երբ շաբաթներ առաջ 16-ամյա Շահեն Հարությունյանը հրապարակավ հայտարարեց, որ իր քաղաքական գիտելիքները բավարար չի համարում` Սահմանադրությանը «այո» կամ «ոչ» ասելու համար, «ոչ»-ի կողմնակից ընդդիմադիրները դրանից ահագին խրտնել էին ու էլ ավելի էին խրտնել, որ այդպես էլ չէին կարողացել այդ երիտասարդների համոզել «անոնիմուսների երթի» գալ փայտերով, պայթուցիկներով, ֆայերներով եւ զանգվածային անկարգությունների այլ պարագաներով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված