«ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՆՎԱԶԻ 5- 7ԱՍՏԻՃԱՆՈՎ»
Արխիվ 12-16«ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՆՎԱԶԻ 5-
7 ԱՍՏԻՃԱՆՈՎ»
Նոյեմբերի 9-ին Սեւ ծովի շրջաններից մեր տարածաշրջանին է մոտենում հերթական ցիկլոնը, որը Հայաստանում կգործքի մինչև նոյեմբերի 10-ը: Այս մասին մեզ հետ զրույցում անդրադառնալով առաջիկա եղանակի տեսության ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Մասնագետի խոսքով.
Նոյեմբերի 9-10-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով, հովտային և նախալեռնային գոտիներում անձրևի: Օդի ջերմաստիճանը կսկսի նվազել նոյեմբերի 7-ից, և 7-9 ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, սակայն գիշերային ժամերին ամպամածության ավելացմամբ պայմանավորված՝ այն կբարձրանա 4-5 աստիճանով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

