ԻՆՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ ԵՎ ՈՉ ՄԵԿԸ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ ԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ԻՆՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՑ ԵՎ ՈՉ ՄԵԿԸ ՏԻՐՈՒԹՅՈՒՆ ՉԷՐ
ԱՆՈՒՄ
Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում, նոյեմբերի 3-ին սեփական տանը հայտնաբերվել է գյուղի բնակչներից մեկի դին` դռնից կախված: 56-ամյա տղամարդն ինքնասպան է եղել, բայց հարազատները տեղեկացել են դեպքից երկու օր անց: Թե ինչն էր դրդել տղամարդուն կյանքին այդ կերպ վերջ տալուն Գյուլագարակի համայնքապետ Ալեքսանդր Գրիգորյանը մեզ ասաց.
- Կյանքը` կյանքն է դրդել նրան այդ քայլին, լքված մարդ էր: Ուներ իննը երեխա, բայց իննից եւ ոչ մեկը նրան տիրություն չէին անում, բոլոր երեխաները երես էին թեքել հորից: Իսկ պատճառն այն է, որ տղամարդը հարբեցող էր, լկոհոլից կախվածծություն ուներ, առողջությունն էլ քայքայվեց այդ նույն ալկոհոլի պատճառով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk