ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ` ԼԵՎՈՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 12-16ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՍԻՄ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ` ԼԵՎՈՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ
(ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կյանքից հեռացավ «Սահմանադրական Իրավունք Միություն» կուսակցության հիմնադիրներից մեկը` Լեւոն Ղուկասյանը: Կամ ինչպես նրան բարեկամաբար անվանում էին կուսակցական ընկերները` պարոն Լեւոնը:
1988թ. Լեւոն Ղուկասյանը զբաղեցնում էր Կույրերի մշակույթի տան տնօրենի պաշտոնը եւ երբ սկսվեց արցախյան շարժումը ակտիվորեն նրագրավվեց դրա մեջ: Պարոն Լեւոնը Կույրերի մշակույթի տունը տրաբադրեց ազգային ազատագրական աշխատանքների համար եւ հենց այդ տան դահլիճում 1988թ. հունիսի 15-ին հիմնադրվեց «26 կոմիսարների» շրջանի Սահմանադրական խումբը, որը իր աշխատանքները կենտրոնացրել էր Կույրերի մշակույթի տանը եւ որի համակարգող խորհրդի անդամ էր նաեւ Լեւոն Ղուկասյանը:
Սահմանադրական խմբի հիմքի վրա 1989թ. ապրիլի 6-ին Կույրերի մշակույթի տան դահլիճում հրավիրվեց «Սահմանադրական Իրավունք Միության» հիմնադիր համագումարը, իսկ Լեւոն Ղուկասյանը ընտրվեց ՍԻՄ կուսակցության առաջին նախագահության կազմում: Այդ օրերից մինչեւ իր մահկանացուն կնքելը Լեւոն Ղուկասյանը անդավաճան մնաց ՍԻՄ կուսակցության շարքերում եւ ծառայեց իր հայրենիքին: Իր կուսակցական ընկերների հիշողության մեջ Լեւոն Ղուկասյանը կմնա որպես սկզբունքային քաղաքացի, մեծ հայրենասեր, բարձր բարոյական արժանիքներով օժտված մտավորական:
Մեր խորհին ցավակցությունն ենք հայտնում Լեւոն Ղուկասյանի հարազատներին:
{youtube}UiOHuQGSizg{/youtube}
ՍԻՄ կուսակցություն
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

